Ներքին 1 տարի առաջ - 15:25 03-09-2025

Մեկ օրում բացահայտվել է 147 հանցագործություն, գրանցվել 14 ավտովթար

Հանրապետությունում սեպտեմբերի 2-3-ը բացահայտվել է 147 հանցագործություն, որոնցից 8-ը՝ նախկինում կատարված: Այս մասին հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից։

Մասնավորապես՝

18 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
14 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
8 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
7-ական դեպք՝ հոգեկան ներգործության, ֆիզիկական ներգործության, խարդախության,
5 դեպք՝ սառը զենքի հայտնաբերման,
4 դեպք՝ բնակարանային գողության,
3-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, խուլիգանության, ծառերը, թփերը ապօրինի հատելու, թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու,
2-ական դեպք՝ շորթման, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, փաստաթղթի կեղծիքի, անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու։

Բացահայտվել են նաև ավազակության, զենք-զինամթերքի առգրավման, աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության կանոնները խախտելու, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքների շրջանառության, հետամտելու, սուտ մատնության և այլ դեպքեր։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝

3-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, խարդախության,
1-ական դեպք՝ փաստաթղթի կեղծիքի, բնակարանային գողության։
Հայտնաբերվել է 6 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 3-ը։
Հայտնաբերվել է 2 անհայտ կորած։

Գրանցվել է զենք-զինամթերքը կամավոր հանձնելու 3 դեպք։

Անցած 1 օրում գրանցվել է 14 ավտովթար․ 21 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան