Արտաքին 1 տարի առաջ - 23:45 02-09-2025

ԵՄ-ն զենքի վրա ծախսերը ռեկորդային՝ 39%-ով ավելացրել է

Եվրոպական պաշտպանության գործակալության զեկույցի համաձայն՝ ԵՄ երկրների սպառազինության և պաշտպանական սարքավորումների գնման վրա ծախսերը 2024 թվականին աճել են ռեկորդային 39%-ով՝ համեմատած 2023 թվականի հետ:

«Պաշտպանական սարքավորումների ձեռքբերման ծախսերը 2024 թվականին հասել են 88 միլիարդ եվրոյի, ինչը ռեկորդային 39%-ով ավելի է 2023 թվականի համեմատ»,- նշվում է փաստաթղթում։

Գործակալությունը կարծում է, որ «պաշտպանության գնումների ծախսերի աճը, հավանաբար, կշարունակվի առաջիկա տարիներին, քանի որ մի քանի անդամ պետություններ հայտարարել են բյուջեի լրացուցիչ ավելացման և 2024 թվականին կնքել են խոշոր գնումների պայմանագրեր, ինչը կնպաստի նոր սարքավորումների վրա ծախսերի հետագա աճին»։

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան