Լոռու մարզի ցածրադիր գոտու գյուղերում ակտիվ ընթացքի մեջ է թզի բերքահավաքը: Ճոճկան, Քարկոփ եւ Շնող գյուղերի պահեստներում մարդիկ զբաղված են այս պտղի տեսակավորմամբ: Նախորդ տարիներին թուզն արտահանում էին, այս տարի առայժմ իրացնում են տեղում:
Գյուղացիների խոսքով՝ նախորդ տարի բերքի իրացումը կազմակերպելն անհնար էր Դեբեդի վարարման հետեւանքով փլուզված կամուրջների եւ ճանապարհների պատճառով, իսկ այս տարի գյուղացիները տուժել են կարկուտի հետեւանքով:
Ամեն դեպքում թզի պտուղը կարկուտի ժամանակ դեռեւս հասունացած չի եղել ու տուժել է թերեւս միայն որակապես: Մի խոսքով՝ թզի բերքը տեսակավորում են, ուղարկում Հայաստանի մեծ քաղաքների շուկաներ:
Տեսանյութ: