Ուղիղ եթեր
Նրանց կարծիքով 9 ամիս առաջ - 22:30 30-08-2025

ԱԳՆ-ում սաղ են լրտես. նախարարը Ստամբուլում ա վերապատրաստվել, լրտեսն էլ ոնց ա լինում. հարցում

Մոտ երկու ամիս առաջ Հայաստան վերադառնալիս՝ «Զվարթնոց» օդանավակայանում Ադրբեջանի օգտին լրտեսություն անելու կասկածանքով ձերբակալվել է Ավստրիայում հյուպատոս նշանակված Աշխեն Առաքելյանը։

Երիտասարդ կնոջ մոտ փաստաթղթեր են հայտնաբերել և կասկածել Ադրբեջանի օգտին լրտեսություն իրականացնելու մեջ։

Նա եղել է առանցքային վարչությունների աշխատակից, հասանելիություն է ունեցել կարևոր տեղեկությունների։

Բացի այդ, նա սիրային կապի մեջ է եղել ադրբեջանցու հետ։

Աշխեն Ալեքսանյանը հարցաքննության ժամանակ նշել է, որ ադրբեջանական կողմից գումար է վերցրել և չի գործել միայնակ։ Առայժմ անհայտ է, թե ովքեր են նրան աջակցել և ինչ պաշտոններ ունեն ԱԳՆ-ում։

Oragir.News-ը շրջել է Երևանի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեզ զարմացնո՞ւմ է, ԱԳՆ-ի կին պաշտոնյաներից մեկը ադրբեջանցու հետ սիրային կապի մեջ է եղել և լրտեսություն արել։»

Հարցվածների մեծ մասը բացասական տեսակետ հայտնեց՝ նշելով, որ հիմա ոչնչից չի զարմանում։

«Եթե եղել է, պետք է նստեցնեն և սատկացնեն»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ ամբողջ ԱԳՆ-ն է լրտես։

«Այդ հալածանքը, ձերբակալությունը, չեմ կարծում, որ պատճառը լրտեսությունն է, խանդել են ուղղակի։ Մեր ամբողջ ԱԳՆ-ի համակարգը լրտես են էլի, խանդել են, որ իրենք տեղյակ չեն եղել, իրենցից մեկը գնացել շպիոնություն է արել։ Հենց ԱԳ նախարարը որտեղ ա վերապատրաստվել, Ստամբուլում, էլ լրտեսությունը ոնց ա լինում»,- նշեց նա։

«Էլ ինչ ԱԳՆ, սիրած-միրած, իրանք սաղով, իրանց ՔՊ-ն թուրք հպատակ, լրտես են լրիվ»,-պատասխանեց մեկ այլ հարցված․

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան