Ուղիղ եթեր
Արտաքին 11 ամիս առաջ - 13:20 30-08-2025

Ռուսաստանը չի վերադարձնի իր ակտիվները, քանի դեռ չի վճարել ռազմատուգանքները․ Կայա Կալաս

Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը շաբաթ օրը հայտարարել է, որ «անհնար է պատկերացնել Ուկրաինայի պատերազմի պատճառով դաշինքի շրջանակներում սառեցված ռուսական ակտիվների վերադարձը, քանի դեռ Մոսկվան չի վճարել ռազմատուգանքները», հաղորդում է Reuters-ը։

«Մենք չենք կարող պատկերացնել, որ եթե հրադադարի կամ խաղաղության համաձայնագիր կնքվի, այդ ակտիվները կվերադարձվեն Ռուսաստանին, եթե նրանք չվճարեն ռազմատուգանքները»,- ասել է նա լրագրողներին՝ Կոպենհագենում ԵՄ արտգործնախարարների հանդիպումից առաջ։

ԵՄ-ն հայտարարում է, որ ուկրաինական պատերազմի համար Մոսկվայի դեմ սահմանված պատժամիջոցների շրջանակում մոտ 210 միլիարդ եվրոյի ռուսական ակտիվներ են սառեցվել։

Ուկրաինան և ԵՄ որոշ երկրներ, այդ թվում՝ Լեհաստանն ու Բալթյան երկրները, կոչ են արել ԵՄ-ին բռնագրավել ակտիվները և դրանք օգտագործել Կիևին աջակցելու համար։ Սակայն ԵՄ ծանրակշիռ խաղացողներ Ֆրանսիան և Գերմանիան, ինչպես նաև Բելգիան, որին է պատկանում ակտիվների մեծ մասը՝ մերժել են նման կոչերը։

Նրանք մատնանշել են, որ ԵՄ-ն այդ ակտիվների ապագա շահույթը հատկացրել է Ուկրաինային տրամադրված աջակցությունը մարելու համար և հարցականի տակ է դրել դրանց բռնագրավման իրավական հիմքերի առկայությունը։

Դիվանագետները նշում են, որ ներկայումս քննարկվում է այն հարցը, թե ինչպես կարող են այդ միջոցներն օգտագործվել Ուկրաինայում պատերազմի ավարտից հետո։

Ամենից շատ դիտված

21:45 «Հայփոստի» տնօրենը ստանում է ամսական 10,000 դոլար աշխատավարձ. իսկ գիտե՞ք՝ որտեղից իմացանք
16:03 Գետնին գցեց ու քաշ տվեց քարերի վրայով. Սասունցի Դավիթ կայարանի մոտ հարձակվել են բլոգեր Նարե Հովսեփյանի վրա
16:08 Ով Նիկոլ Փաշինյանին թթու խոսք չի ասում, իր գույքը չեն ստուգում․ Քոչարյան
18:06 Իմ ղեկավարության ընթացքում «Հայփոստ»-ի ֆինանսական արդյունքը բարելավվել է շուրջ 900 միլիոն դրամով. Շուշան Ալեքսանյան
20:00 Ապօրինի միգրանտներին Հայաստան ուղարկելու հնարավորությունը պետք է անհապաղ մերժվի․ քաղաքագետ
22:55 Թուրք խոհարարը ՀՀ ԱԺ նախագահին հրավիրել է Ադանա՝ քաբաբ ուտելու
15:48 Անահիտ Կիրակոսյանն ու նախկին ամուսինը՝ Արտակը, հուզվել են դստեր և որդու պարի ժամանակ
17:07 40 օր առանց Ալետայի․ Նորայր Նիկոյանը հրապարակում է արել քրոջ մահից հետո
14:10 Չենք հանդուրժում այլևս․ Աննա Հակոբյան
23:18 Կյանքից հեռացել է «Նաիրի» և «Էրեբունի» ԲԿ-ների հիմնադիր Հարություն Քուշկյանի մայրը