Ուղիղ եթեր
Տեսանյութ Մամուլը՝ տեսանյութով 9 ամիս առաջ - 11:18 30-08-2025

Հիմա էլ նվագել են սովորում, Կարապետյանների վերադարձը փոթորկել է մարզը. Մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Տաշիրցի Կարապետյանների քաղաքական հայտը մեծ աժիոտաժ է առաջացրել հայրենի Լոռվա մարզում։ Գաղտնիք չէ, որ այստեղ մարդկանց մեծ մասն աստվածացնում է բարերար Կարապետյանին, որը շատ բան է արել մարզի համար:

Մարզային կառույցների, համայնքապետերի մեծ մասը նախկինում նրանց նվիրյալ գաղափարակիցներն են եղել, պարզապես 2018 թվականի իշխանափոխությունից եւ Կարապետյան եղբայրների՝ քաղաքականապես չեզոք պահվածքից հետո, ավանդույթի համաձայն, համալրել են իշխանության շարքերը, մեծ մասը ՔՊ-ական է դարձել։

Հիմա Կարապետյանների «վերադարձը» փոթորկել է մարզում հարգանք-պատիվ վայելող, պաշտոն զբաղեցնող մարդկանց հոգիները։ Հայտնվել են երկու քարի արանքում, մի կողմից՝ իշխանությունը, հասկանալով այդ ամենը, էլ ավելի է ոտքը գազին դրել եւ բացահայտ ռեպրեսիաների է դիմում:

Գաղտնիք չէ, որ մարզում հիմա «ասիչը» Սուրեն Պապիկյանի հայրն է, նրա մերձավորները:

Մեր աղբյուրներն ասում են, որ վերջին շրջանում Պապիկյանի մերձավորներն ակտիվ բացատրական աշխատանքներ են տանում հատկապես համայնքապետերի հետ՝ հանկարծ մտքներով չանցնի նորից կրոնափոխ լինել եւ վերադառնալ «հին հավատքին»։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պետական բյուջեն ընտանիքի դրամապանակն է, իսկ նայելով անցած կես տարվա թվերին՝ պետք է արձանագրել, որ մեր «ընտանիքում» փող չկա։ Ավելին՝ կա պակաս, ու այդ պակասը շարունակում է խորանալ։

«Ժողովուրդ» օրաթերթը Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեից պարզեց, որ 2025 թվականի հունվարից հուլիսը ներառյալ պետական բյուջեն արձանագրել է շուրջ 60.7 միլիարդ դրամ պակասուրդ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 4.6%-ով կամ 2.7 միլիարդ դրամով։

Այսինքն՝ այն, ինչ ուներ բյուջեն, չի բավականացրել. պետությունը ավելի շատ ծախսել է, քան հավաքել։ Եվ այս վիճակը արդեն վաղուց ոչ թե ճգնաժամային է, այլ կառավարման համակարգի ձախողման արդյունք։

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ՔՊ-ում եւս մեծ թվով պատգամավորներ գլխավոր դատախազի նկատմամբ ատելությամբ են լցված, որը, ի դեպ, ի ցույց դրեցին մայիսին, երբ դատախազության տարեկան զեկույցի քննարկման ժամանակ իշխող խմբակցության ամեն 2-րդ պատգամավորը Վարդապետյանին հրահանգում էր Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին եւ մյուսներին բռնել-պատժել, ոմանք նախատում էին՝ ինչո՞ւ մինչ օրս չի արել։

ՔՊ-ականները նման հրահանգ էին ստացել վարչապետի կաբինետից, թե իբր իշխանությունում էլ են դժգոհ, որ նախկին թալանչիներն անպատիժ են, այնինչ իրականում նրանց կալանավորելու հիմքեր չկան, եւ նախկինների դեմ արշավն էլ ընդամենը հետհեղափոխական քարոզչական տրյուկ էր, որը փորձում են ցայսօր խաղարկել։

Եվ չնայած այդ դժգոհությանը, ՔՊ մեր աղբյուրը բացառեց, որ կմիանան ընդդիմության նախաձեռնությանը՝ դատախազին անվստահություն հայտնելու, եւ գաղտնի քվեարկությամբ պաշտոնանկ կանեն Վարդապետյանին։ Հայտնի է, որ «Հայաստան» դաշինքը մտադիր է աշնանային նստաշրջանին դատախազին անվստահություն հայտնելու նախաձեռնությամբ հանդես գալ։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Գրեթե մեկ տոննա կոկաինի մաքսանենգության աղմկահարույց գործը փաստացի փակուղի է մտել.

Լրատվամիջոցին հայտնի է դարձել, որ ՀՀ քննչական կոմիտեն ո՛չ կարող է գործը դատարան ուղարկել, ո՛չ էլ դադարեցնել քրեական հետապնդումը, քանի որ բավարար ապացույցներ չունի և չի կարող նոր ապացույցներ ձեռք բերել։ Գործարար, ԴԱՀԿ նախկին պետ, նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանը մեղադրվում է թմրանյութերի մաքսանենգության և վաճառքի մեջ։ Ընկերության տնօրենը և պահեստի պետը ձերբակալվել են, սակայն ավելի ուշ ազատ են արձակվել։ Սկզբում հաղորդվել էր, որ հայտնաբերվել է մեկ տոննա կոկաին, ապա ԱԱԾ տնօրենը պարզաբանեց, որ ապրանքի իրական քաշը 788 կգ է։

Հրապարակ օրաթերթը գրում է․ Մեր տեղեկություններով, իշխանական ընտանիքը` Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը, սկսել են սովորել երաժշտական գործիքներ նվագել:

Հիմա էլ ուզում են իրենց երաժշտական կրթության բացերը լրացնել։ Մեր աղբյուրն ասում է, որ Աննա Հակոբյանը կիթառի դասեր է ստանում: Մասնագետն այցելում է կառավարական ամառանոց եւ նրան սովորեցնում կիթառ նվագել:

Իսկ Փաշինյանը հարվածային գործիքներն է յուրացնում: Ընդ որում, պարբերաբար ասում է` չկարծեք, թե Կարեն Կարապետյանին եմ ընդօրինակում:

Բոլորը երեւի հիշում են, թե ինչպես էր նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը հարվածային գործիքներ նվագում:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ ԱԺ իշխող թիմից ուղիղ մեսիջ է գնացել գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին. «Հաջորդ անգամ ԱԺ պատգամավորի դեմ քրեական վարույթ հարուցելու համար եթե գալու եք, ուժեղ եկեք՝ փաստերով, անժխտելի ապացույցներով»:
Պատճառը՝ դեռ թարմ «ահաբեկչության» գործի ձախողումն է, երբ պարզվեց՝ ԱԺ բերված գործը կազմված է կիսատ ձայնագրություններից, մոնտաժված նյութերից ու թույլ հիմքերից։ Արդյունքում՝ ՔՊ-ն հայտնվեց խայտառակ իրավիճակում։

Հուլիսյան նիստերի ժամանակ ՔՊ-ական պատգամավորներն արդեն անուններ էին հնչեցնում՝ Իշխան Սաղաթելյան, հնարավոր է նաեւ՝ Գառնիկ Դանիելյան»։

Մանրամասները՝ տեսանյութում։


Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան