Թուրքիայի իշխանությունները դադարեցրել են ամբողջ առևտուրը Իսրայելի հետ և փակել երկինքը իսրայելական ինքնաթիռների համար։
Ըստ «Անադոլու» գործակալության՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է նաև, որ արգելվել է թուրքական նավերին մուտք գործել իսրայելական նավահանգիստներ։
Ֆիդանը ելույթ է ունեցել երկրի խորհրդարանում արտահերթ նիստի ժամանակ, որը գումարվել էր Գազայի հատվածում ստեղծված իրավիճակի պատճառով։
«Թուրքիան դադարեցրել է ամբողջ առևտուրը Իսրայելի հետ, թույլ չի տալիս թուրքական նավերին մտնել իսրայելական նավահանգիստներ և փակել է իր օդային տարածքը իսրայելական ինքնաթիռների համար»,- նշել է Թուրքիայի ԱԳ նախարարը։