Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 12:30 03-05-2023

Թուրքիան փակել է իր օդային տարածքը Հայաստանից թռչող ինքնաթիռների համար. Չավուշօղլու

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան փակել է իր օդային տարածքը հայկական ավիաընկերությունների ինքնաթիռների համար, որոնք թռչում են երրորդ երկրներ։ Այս մասին Չավուշօղլուն ասել է թուրքական NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Չավուշօղլուն դատապարտել է Երևանում «Նեմեսիս» գործողության հերոսների հիշատակը հավերժացնող աղբյուր–հուշակոթողի բացումը՝ այն որակելով որպես «սադրանք»։ Նա շեշտել է, որ Թուրքիան թույլ չի տա հայկական օդանավերի անցումն իր տարածքով, քանի դեռ «Հայաստանի կողմից շարունակվում են Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ իրականացվող սադրանքները»։

«Մենք մեր անկեղծությունը ցույց տվեցինք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում։ Ադրբեջանի հետ էլ խորհրդակցելով ու համակարգելով՝ որոշ քայլեր արեցինք․ օրինակ՝ մեր օդային սահմանը բացեցինք, սկսվեցին ուղիղ թռիչքներ, մեկնարկեց բեռնափոխադրումային առևտուրը, առաջիկայում սահմանի բացման հնարավորությանը պատրաստ լինելու համար սահմանին որոշ համատեղ կամ առանձին-աշխատանքներ կան»,- նշել է նա։

Չավուշօղլուն հայտնել է, որ Թուրքիան փակել է Հայաստանի համար օդային տարածքը դեպի երրորդ երկրներ թռիչքների համար։ «Անհրաժեշտության դեպքում ինքնաթիռներ կթողնենք մեր երկիր, բայց թույլ չենք տա օդանավերի և մասնավոր ինքնաթիռների անցումը մեր տարածքով, քանի դեռ շարունակվում են սադրանքները»,- ասել է Թուրքիայի գլխավոր դիվանագետը:

Նա միևնույն ժամանակ ուշարդություն է հրավիրել այն բանին, որ Թուրքիան բացառության կարգով թույլ է տվել, որ Հայաստանի խորհրդարանի նախագահի ինքնաթիռը մուտք գործի Թուրքիա։

«Մենք չենք ընդունում նման սադրանքները։ Ի պատասխան ահաբեկիչների հուշարձանի բացմանը, Թուրքիան փակել է երկինքը հայկական ինքնաթիռների համար։ Բացառության կարգով մենք թույլտվություն ենք տվել Հայաստանի խորհրդարանի նախագահի Թուրքիա այցի համար։ Եթե նման գործողությունները շարունակվեն, ապա կհետևեն նոր քայլեր»,- ասել է նա։

Չավուշօղլուն նշել է, որ երբ Հայաստանն ու Թուրքիան սկսում էին բանակցությունները Հայաստանը Թուրքիային Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պահանջ չի ներկայացրել, Թուրքիան էլ իր հերթին Հայաստանին ցեղասպանության ճանաչման գործընթացից հրաժարվելու պահանջ չի ներկայացրել։ Նա նաև սպառնացել է, որ Թուրքիան չի բավարարվի միայն օդային տարածքի փակումով, կշարունակի հավելյալ միջոցներ ձեռնարկել, եթե չապամոնտաժվի «Նեմեսիսի» հուշակոթողը։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Oragir.News-ը, Թուրքիան փակել է իր օդային տարածքը հայկական FlyOne Armenia ավիաընկերության համար, որը Թուրքիայի օդային տարածքով չվերթներ էր իրականացնում դեպի երրորդ երկրներ։

Նշենք, որ ապրիլի 25-ին Հայոց ցեղասպանությունից 108 տարի անց Երևանի կենտրոնում՝ Օղակաձև զբոսայգու չորրորդ հատվածում, այսօր բացվեց «Նեմեսիս» գործողության հերոսների հիշատակը հավերժացնող աղբյուր-հուշակոթողը։

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան
14:37 Հուսախաբված դուրս եկան. դաշնակցականը` խուզարկությունների վերաբերյալ