Ներքին 1 տարի առաջ - 14:31 29-08-2025

Միայն Երևանի դպրոցներում դասերը 08։15 կսկսվեն, մարզերի դպրոցները դասերը կսկսեն ժամը 09։00-ին․ Ժաննա Անդրեասյան


Երեկ Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հայկ Կոստանյանը լրատվականներին հայտնել էր, որ 2025 թվականի սեպտեմբերի 1-ից հանրակրթական դպրոցներում դասերը կմեկնարկեն ժամը 08:15-ին։

Ըստ Կոստանյանի նպատակն է, որ երեխաները խցանումների պատճառով դասերից չուշանան, ինչպես նաև երթևեկությունը որոշակիորեն թեթևանա առավոտյան ժամերին։
Այսօր ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնեց, որ խոսքը բացառապես Երևանի դպրոցների մասին է։

«Ուշադիր քաղաքացիները կնկատեն, որ հաղորդագրությունն առաջինը տարածել է Երևանի քաղաքապետարանը։ Չեմ կարծում, որ սա որևէ մեծ փոփոխություն է կրթական գործընթացի համար, բայց կարող է մեծ փոփոխություն բերել տրանսպորտային հոսքերի արդյունավետ կառավարման համար և թույլ կտա խցանումների մեջ չընկնել դպրոց գնացող մեր երեխաներին»,- ասաց նա։

Ժաննա Անդրեասյանւ խոսքով մինչև այս էլ եթե Երևանի դպրոցների դասերը ժամը 08։30 էին սկսվում, մարզերում աշխատում են՝ սկսած ժամը 09։00-ից։ «Բուհերում դասերը հիմնականում 09։30 են սկսվում, որ նաև մարդիկ միաժամանակ տնից դուրս չգան և ունենան հնարավորություն ավելի հարմարավետ պայմաններում հասնել իրենց ուսումնական հաստատություն և աշխատավայր»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ ԲՈՒՀ-երում ավելի ուշ են սկսվում դասերը, քանի որ մարզերից երթևեկող ուսանողներ կան։

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել