Հայաստանի Հանրապետության դպրոցներում պետք է անցնեն Հայաստանի պատմություն․ Ժաննա Անդրեասյան

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 11:35 06-02-2024
Մենք ապրում ենք Հայաստանի Հանրապետությունում և ՀՀ-ի դպրոցներում պետք է անցնեն Հայաստանի պատմություն: Այս մասին այսօր ԱԺ հերթական նիստում հայտարարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Անհեթեթ է, թե առարկայից դուրս է մնալու այն բովանդակությունը, որը պատմում է մեր պատմության մասին: Բովանդակությունը նույնն է՝ անկախ անվանումներից»,- ասել է նախարարը՝ ընդգծելով, որ առաջնահերթ է, որ պատմության ուսուցանումը կազմակերպվի և կառուցվի պետության առանցքի շուրջ: