Ներքին Միտք 1 տարի առաջ - 18:21 27-08-2025

Ռ. Հակոբյանի կալանքը բնականաբար պետք է վերացվեր՝ իրավունքի հետ նվազագույն առնչության դեպքում. փաստաբան

Քաղաքական գործիչ Ռուբեն Հակոբյանը կալանավորվել էր նույն մեղադրանքով՝ ինչպես Սամվել Կարապետյանը և Միքայել Սրբազանը: Այս մասին գրել է փաստաբան Արամ Վարդևանյանը:

«Այսինքն քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի հիման վրա հարուցված քրեական վարույթով: Քրեական օրենսգրքի այդ հոդվածը միջին ծանրության է և նման դեպքերում անձանց պարզապես չեն կալանավորում կանխատեսական ռիսկեր գրելով, քանի որ այդ արարքի համար պատիժ կարող է լինել պարզապես տուգանքը:

Ընդհանրապես ժողովրդավարության սկզբունքի պայմաններում մարդկանց արտահայտած կարծիքի, քննադատության համար չեն կալանավորում, քրեական վարույթներ չեն նախաձեռնում, չեմ բացառում, որ նույնիսկ Սոմալիում այլևս դրա համար չեն կալանավորում: Հետևաբար Ռ. Հակոբյանի կալանքը բնականաբար պետք է վերացվեր՝ իրավունքի հետ նվազագույն առնչության դեպքում, ինչն իրապես ապահովեց Դատարանը»,- գրել է Վարդևանյանը:

Ամենից շատ դիտված

23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը
22:50 COP17-ին ընդառաջ Մաթևոսյանը հանդիպել է Տաջիկստանի բնապահպանության կոմիտեի ղեկավարին
22:30 Փաշինյանը մասնակցել է PROFAL-ի՝ 20 մլն դոլարի ներդրմամբ կառուցված ապակու մշակման գործարանի բացմանը
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Ձեզ գուցե հետաքրքրի