Ներքին Միտք 1 տարի առաջ - 22:57 25-08-2025

Հուռա-հայրենասերներն ու Նիկոլը մեկը մեկից վտանգավոր են այս պետականության ու ազգի համար. Կիվիրյան

Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի ֆեյսբուքյան գրառումը.

Ինձ հա հարցնում են, թե ինչպիսի քայլերն եմ ես ներկայումս համարում ճիշտ Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Շատ ուղիղ ասեմ, ցանկացած քայլը, որը ավելի կլիցքաթափի ու կթուլացնի երկու պետությունների ու ազգերի միջեւ լարվածությունը։ Ու այդպես այնքան ժամանակ, քանի դու չես վերականգնվել որպես պետություն։

Ես հասկանում եմ, կան մարդիկ որ երազում են մի քանի հատ էլ Եռաբլուր լցնել, իհարկե ոչ թե իրենց, այլ այլոց երեխաների հաշվին ու այդ կապակցությամբ մշտապես քարոզում են ցանկացած սադրանք ու արկածախնդրություն։ Ակնհայտ է, որ Արցախի կայծակնային հայաթափումը այս ազգին խելքի չբերեց, ու մարդիկ շարունակում են ճախրել վարդագույն ամպիկների մեջ։

Հիմա կասեք բա ինչի եմ ես դեմ Նիկոլի այսպես կոչված խաղաղասիրությանը, քանի որ հազար եմ բացատրել, որ Նիկոլի վարած քաղաքականությունը, խաղաղություն չի բերում ու չի բերելու։

Համ էլ այդ մարդը չի անում իմ համար ամենակարեւոր պայմանը, պետականության եւ ռազմական հավասարակշռության վերականգնման ուղղությամբ: Այնպես որ ես ոչ հուռա-հայրենասերների, ոչ էլ Նիկոլի հետ չունեմ անցնելու ճանապարհ, մեկը մեկից վտանգավոր են այս պետականության ու ազգի համար...

Ամենից շատ դիտված

23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը
22:50 COP17-ին ընդառաջ Մաթևոսյանը հանդիպել է Տաջիկստանի բնապահպանության կոմիտեի ղեկավարին
22:30 Փաշինյանը մասնակցել է PROFAL-ի՝ 20 մլն դոլարի ներդրմամբ կառուցված ապակու մշակման գործարանի բացմանը
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար