Ալավերդու բնակիչ Լեյլի Միկիչյանն ապրում է նախկին «Լալվար» կինոթատրոնի շենքի հարևանությամբ, որը տարիներ շարունակ անտարբերության է մատնված՝ օր օրի վերածվելով փլատակների:
Շենքը սեփականաշնորհված է, և արդեն մոտ 40 տարի իր նպատակին չի ծառայում։ Այն, տևական ժամանակ է՝ վտանգ է ներկայացնում շրջակայքի համար:
Բնակիչներից մեկի խոսքով՝ հսկա շենքի մի հատվածում տարիներ առաջ հրդեհ էր բռնկվել, որի մարումից հետո շենքի վիճակն ավելի է վատթարացել:
Հարակից բակում ապրող երեխաները խաղում են կախված ու ընկնելու ենթակա քարերի տակ։ Ամեն օր տասնյակ մարդիկ են անցնում, մեքենաներ երթևեկում վթարային շենքի տակով:
Սեփականատերը «Լալվար» կինոթատրոնի շենքը տարիներ շարունակ վաճառքի է հանում, սակայն գնի շարունակաբար թանկացման պարագայում, այդպես էլ գնորդներ չեն հայտնվում: