Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 11:04 24-08-2025

Հարյուրավոր խոզեր են սատկել, բայց հիվանդության անունը չգիտենք. աքորեցի

Ալավերդի խոշորացված համայնքի Աքորի բնակավայրից մի քանի ընտանիքներ Լալվարի փեշերին գտնվող սարատեղիներում խոշոր եւ մանր եղջերավոր անասուններ են պահում: Օրեր առաջ հարյուրավոր գլուխ խոզեր են անկել սարատեղիում, վարակը տարածվել է մի քանի օրվա ընթացքում՝ միլիոնավոր դրամների վնաս պատճառելով գյուղացիներին:

Աքորու գյուղամեջում վերջին օրերի խոսակցության թեման անկած խոզերն են, անհայտ հիվանդությունն ու վնասի՝ ոչ պաշտոնական հաշվարկները:

Սարատեղիներում խոզեր այլեւս չեն մնացել, համատարած անկել են, գյուղացիներն էլ թաղել են վարակը կանխելու նպատակով:

Կենդանիների անկման պատճառը հայտնի չէ: Սատկած անասուններից նմուշներ են վերցվել և ուղարկել լաբորատորիա։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա