Ներքին Միտք 10 ամիս առաջ - 21:44 21-08-2025

Վաշինգտոնյան ակտը Փաշինյանի մոտ կարող է բարձրացնել արտահերթ ընտրության գնալու մոտիվացիա. քաղաքագետ

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի տելեգրամյան գրառումը.

Արտահերթ ընտրությունների անհրաժեշտության հետ կապված կարծիքներ կան, բայց այդ կարծիքների հիմնավորվածությունը դեռ պետք է ստուգել, այսօր Երեւանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է վարչապետ Փաշինյանը:

Օգոստոսի 8-ից անմիջապես հետո մի քանի գնահատականներում ես խոսել եմ այն մասին, որ վաշինգտոնյան ակտը Նիկոլ Փաշինյանի մոտ կարող է բարձրացնել արտահերթ ընտրության գնալու մոտիվացիա, երկաթն այսպես ասած տաք-տաք ծեծելու տրամաբանությամբ: Նա բարձր նոտայի վրա է, ունի բարձր տեղեկատվական բարենպաստ ֆոն, եւ կարող է մտածել թույլ չտալ այդ ամենի նվազում:

Եվ ահա, այսօր Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ շփմանը ոչ թե ասում է, որ չկա արտահերթ ընտրության որեւէ հիմք եւ անհրաժեշտություն, որ անհիմն են այդ մասին խոսակցությունները, այլ խոսում այն մասին, որ «այդ խոսակցությունների հիմնավորվածությունը դեռ պետք է ստուգվի»:

Նախկինում Փաշինյանը ասում էր, որ չկա արտահերթի պլան, չկա որեւէ անհրաժեշտություն եւ հիմք: Մինչդեռ այժմ հանկարծ պարզվում է, որ «դեռ պետք է ստուգվի հիմնավորվածությունը»: Հասկանալի է, որ ոչ մեկը, այդ թվում Փաշինյանը, վաղորոք չի հայտարարի արտահերթի մտադրության մասին, եթե անգամ ունենա այդպիսի հաստատուն որոշում:

Բայց այստեղ էական են ձեւակերպումները: Նա այսօր չի ասում, որ չկա հիմք եւ չկա անհրաժեշտություն, այլ ասոււմ է, որ «դեռ պետք է ստուգվի հիմնավորվածությունը»:

Կարծում եմ ցանկացած մտածող եւ ողջախոհ մարդու համար հասկանալի է ձեւակերպպումների այդ տարբերության նրբերանգները:

Կրկնեմ, ինքս դեռ օգոստոսի 8-ից հետո եմ ալիքում մի քանի գրառում արել, որ Նիկոլ Փաշինյանի մոտ կարող է առաջանալ արտահերթի մոտիվացիա: Այդ մասին խոսել եմ նաեւ վերջին օրերի հարցազրույցներում:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
21:38 Գյումրիի փոխքաղաքապետը հրաժարվել է պատգամավորական մանդատից
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել