Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 16:11 08-11-2022

Վաշինգտոնյան հանդիպումը լուրջ արդյունքներ չարձանագրեց․ քաղաքագետ


Այն, որ մրցակցություն է ընթանում ԱՄՆ-ի, Արևմուտքի ու, իհարկե, Ռուսատանի միջև՝ ակնհայտ է։ Բայց Վաշինգտոնյան հանդիպումը լուրջ արդյունքներ չի արձանագրել։

Oragir.News-ի հետ զրույցում այս մասին հայտարարեց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը՝անդրադառնալով երեկ՝ նոյեմբերի 7-ին Միացյալ նահանգների նախաձեռնությամբ կայացած Միրզոյան- Բլինքեր- Բայրամով եռակողմ հանդիպմանը։

«Ընդամենն արձանագրվել է, որ կան բազմաթիվ խնդիրներ, պրոբլեմներ, որոնց ուղղությամբ պետք է աշխատել, ընդ որում աշխատել արագ։ Հայկական կողմի համար խնդիրը հետևյալն է՝ կարո՞ղ ենք արդյոք մենք խնդիրը դուրս բերել ռուս- թուրք-ադրբեջանական եռանկյունուց և որպես մրցակցային կամ այլընտրանքային տարբերակ փորձել առաջ քաշել արևմտյան հարթակը»,- ասաց նա։

Իր խոսքով՝ այս դեպքում էլ, պետք է հասկանալ Արևմուտքի իրական նպատակները մեր տարածաշրջանում, ինչ կարող ենք սպասել նրանցից ու դա մեզ համար դրակա՞ն թե՞ բացասական հետևանքներ կունենա։

«Արևմուտքն՝ մասնավորապես Միացյալ նահանգներն իսկապես շահագրգռված են մեր տարածաշրջանում տևական խաղաղության։ Հասկանալի է, թե ինչու։ Որովհետև, այդ դեպքում Ռուսաստանի դերը կնվազի։ Անհասկանալի կդառնա, թե ինչ գործ ունեն ռուս խաղաղապահներն Արցախում ու ինչ գործ ունեն ռուսական սահմանապահները Հայաստանում»,- ասաց նա։

Անդրադառնալով այս առումով ԱՄՆ գործիքակազմին՝ քաղաքագետը տեսակետ է հայտնում, որ դրա գործադրումը կախված է նրանից, թե որքանով այդ երկիրը կկարողանա կիրառել այն։

«Իր ազդեցության լծակները հիմնականում Թուրքիայի միջոցով են։ Խնդիրը հետևյալն է՝ կկարողանա՞ արդյոք Միացյալ նահանգները համոզել Թուրքիային, և Թուրքիայի միջոցով Ադրբեջանին՝ որոշակի զիջումների գնալ՝ հանուն տևական խաղաղության։ Եթե ԱՄՆ-ին հաջողվի համոզել Թուրքիային և Ադրբեջանին՝ այդ դեպքում հնարավոր է տևական խաղաղություն։ Բայց այդ դեպքում Արցախի հարցի ուղղությամբ նունպես պետք է աշխատել։ Չեմ կարծում, թե Միացյալ նահանգներն ու ընդհանրապես Արևմուտքը Թուրքիայի հետ իր ռազմավարական հարաբերությունները կվտանգի հանուն հայաստանի ու մեր ժողովրդի»,- ասաց քաղաքագետը։

Դիտարկմանը, որ գուցե Միացյալ նահանգնելը դա կանի ի շահերի համար՝ ՌԴ- ին տարածաշրջանից հեռացնելու համար քաղաքագետը տեսակետ հայտնեց, որ դա լիարժեքորեն չի բխում նաև Թուրքիայի և Ադրբեջանի շահերից, իսկ նրանց չհամոզելու դեպքում դա իրականություն դառնալ չի կարող։ Քաղաքագետն անդրադարձավ նաև ամերիկյան խաղաղության մոդելում առկա շատ կարևոր խնդրին․ իր խոսքով՝ այստեղ հայկական Արցախը պարզապես չկա։

«Արևմուտքն Արցախն ընկալում է որպես մի տարածք, որտեղ ապրում են հայեր, և կա ռուս խաղաղապահ։ Եթե էնտեղ չապրեն հայեր չեն լինի նաև ռուս խաղաղապահներ։ Հետևաբար, արևմտյան պրագմատիկ քաղաքական տեսանկյունից ավելի ձեռնտու է, որ Արցախ ընդհանրապես չլինի»,- ասաց նա։

Այս դեպքում, ըստ քաղաքագետի, թեև Հայաստանի շահերն Արցախի հարցում արևմուտքի տեսակետի հետ չի համընկնում՝ մեր երկիրը պետք է կարողանա օգտվել խաղաղության հաստատման ուղղության օրակարգից։

«Հիմա մեր խնդիրը պետք է լինի Արևմուտքի հետ աշխատել այն ուղղությամբ, որտեղ մեր շահերը համընկնում են։ Իսկ Ռուսաստանի հետ աշխատել Արցախը հայաբնակ պահելու ուղղությամբ»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը