Ներքին 10 ամիս առաջ - 20:08 21-08-2025

ԼՂ ժողովրդի իրավունքների հարգման ցանկացած հետընթաց քայլ անթույլատրելի է․ հայտարարություն

Օգոստոսի 21-ը Ահաբեկչության զոհերի հիշատակի և հարգանքի տուրք մատուցելու միջազգային օրն է՝ հաստատված 2017 թ․ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի (A / RES / 72/165) բանաձևով, որը ևս մեկ առիթ է՝ բարձրաձայնելու Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ իրականացված ահաբեկչությունների և համակցված բռնությունների մասին։

Թեև ՄԱԿ-ի այս և այլ միջազգային փաստաթղթեր նպատակ ունեն բոլոր հնարավոր լծակները կիրառել հետագա հնարավոր ահաբեկչությունները կանխելու և դրանցից խուսափելու համար, բայց փաստերը ցույց են տալիս, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը Ադրբեջանի կողմից շարունակաբար ենթարկվել է ահաբեկչական գործողությունների, հրահրվել է լարվածություն, պատերազմներ՝ խախտելով ՄԱԿ-ի կանոնադրության 2․4՝ ուժի կիրառումից զերծ մնալու և 33-րդ՝ միջազգային անվտանգության պաշտպանության նորմերը, զանգվածային բռնություններ են գործադրվել, որոնք դիտարկվում են որպես ակաբեկչական գործողություններ։

Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը 2023 թվականի սեպտեմբերին մարդկային բազմաթիվ զոհերի, սեփականության և կյանքի իրավունքի համատարած խախտումների ֆոնին ենթարկվել է ահաբեկումների․ դիտավորյալ թիրախավորվել են քաղաքացիական անձինք, սպանվել ու խոշտանգվել են ծերեր և երեխաներ, հոգեկան սուր ցավ է պատճառվել ողջ հասարակությանը, առևանգվել, պատանդ են վերցվել, ապօրինաբար ազատությունից զրկվել են զինվորականներն ու քաղաքացիական անձինք, հրկիզվել ու պայթեցվել են Արցախի քաղաքացիական ենթակառուցվածքնեը, ոչնչացվել է պատմական ժառանգության զգալի մասը։ Այս համակցված բռնությունները հարկադրանքի միջոց են հանդիսացել մի ողջ ժողովրդի տեղահանության համար։

Այս հարցը վերաբերում է նաև հայ գերիներին, որոնք ապօրինաբար պահվում են Ադրբեջանի բանտերում՝ ենթարկվելով անմարդկային կտտանքների, կյանքի, ֆիզիակական անձեռնմխելիության նկատմամբ ոտնձգությունների, դաժան վերաբերմունքի, տանջահարության և խոշտանգումների։ Այս համատեքստում Ադրբեջանի վարած քաղաքականությունը ոչ այլ ինչ է, քան ահաբեկչություն և զանգվածային բռնություն։

Ու թեև ՄԱԿ-ը, հաստատելով այս օրը, ընդգծում է անդամ պետությունների՝ այդ թվում Ադրբեջանի պարտավորությունները՝ օրենսդրական հատուկ նախագծեր մշակելու ահաբեկչության զոհերի/տուժածների և նրանց ընտանիքների կարիքները հոգալու և մարդկանց իրավունքները պաշտպանելու ուղղությամբ, բայց իրականության տիրույթում մենք առերեսվում ենք ամենաթողության և անպատժելության հետևանքով բռնությունների չդադարող շղթայի։

Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միությունը խստորեն դատապարտում է ահաբեկչության ցանկացած դրսևորում, որոնք իրականացվում են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ, և շեշտում, որ ահաբեկչական ցանկացած գործողություն անընդունելի ծանր հարված է՝ ուղղված ողջ մարդկությանը։ Միությունը կոչ է անում միջազգային հանրությանն ու կազմակերպություններին գործադրել բոլոր անհրաժեշտ ռեսուրսները ահաբեկչության կանխման, այն հրահրող պետություններին համապատասխան պատժի ու պատասխանատվության կիրառման ուղղությամբ։

Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ իրականացված ահաբեկչությունն ու համակցված հանցագործությունները մարտահրավերներ են, որի դեմ միջազգային հանրությունը պետք է համատեղ պայքարի, քանզի ահաբեկչության ողբերգական հետևանքները սերունդները կրում են երկարաժամկետ հեռանկարում։ Այս համատեքստում մենք ընդգծում ենք, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների հարգման ցանկացած հետընթաց քայլ անթույլատրելի է և սեպ՝ միջազգային իրավունքի գոյությանը։

ԼՂ փախստականների իրավապաշտպան միություն

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
20:18 «Կարապետյան» հիմնադրամը կվճարի 100 լավագույն ուսանողների մեկ տարվա ուսման վարձը

Ձեզ գուցե հետաքրքրի