Ներքին 1 տարի առաջ - 22:50 20-08-2025

Խոշոր հրդեհ՝ Երևանում․ հրշեջները ավտոտնակում հայտնաբերել են անգիտակից տղամարդու

Այսօր՝ օգոստոսի 20-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 21։20-սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մամիկոնյանց փողոցի 34 Գ շենքի մոտ ավտոտնակներից մեկում կրակ է ծուխ է նկատվում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 5-րդ հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ փրկարարները կոտրելով ավտոտնակի երկաթե դռան փականը բացել են այն և ներսում անգիտակից վիճակում հայտնաբերել են տղամարդու, ում օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների թիվ 17 հերթապահ խումբը տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել ապա տեղափոխել Այրվացքաբանության ազգային կենտրոն։

Վիրավորին տեղափոխելուց հետո հրշեջ փրկարարները կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

23:49 Հիմա ամենաշատը պապայիս գրկի կարիքն եմ զգում. Գագիկ Ծառուկյանի դստեր գրառումը
20:32 Ցեմենտն աննախադեպ թանկացել է. քաոս կամ թանկացումներ. ինչ է սպասվում
23:22 Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարով ֆլեշմոբ է մեկնարկում
22:18 Ռուսաստանի նման երկրին հաղթել հնարավոր չէ, ուստի հաղթանակն անպայման մերն է լինելու. Պուտին
17:00 Չենք հավատում, որ խաղաղություն է լինելու, պատրաստ չենք
10:17 Արայիկի հարցին հարցով պատասխանենք. «Ո՞նց կարող է Փաշինյանը մնալ Հայաստանի վարչապետ...». Կարեն Հեքիմյան
09:00 ՔՊ֊ական պատգամավորին 150.2 միլիոն դրամ «գցել են», բայց այդ փողը հայտարարագրում չի երևում
20:40 Ընդդիմությունը ԵԽԽՎ զեկույցից գոհ լինելու կամ այն իշխանությունների դեմ օգտագործելու շատ հիմնավոր պատճառներ չունի․ Արփինե Հովհաննիսյան
13:30 Ո՛չ լուսավորություն կա, ո՛չ սեղան-աթոռ․ ինչ պայմաններում է պահվում Ռոբերտ Քոչարյանը
20:24 Օկուպացված Շուշիում ականի վրա ադրբեջանցի է պայթել