Ներքին 2 տարի առաջ - 20:42 11-04-2024

Աշտարակում որպես անհետ կորած փնտրվող 37-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերել են իր ավտոտնակում․ shamshyan.com

Երեկ՝ ապրիլի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Աշտարակի բաժին է դիմել Արագածոտնի մարզի բնակիչ 68-ամյա Ն․ Գ․-ն և հայտնել, որ 37-ամյա որդին ապրիլի 9-ին ժամը 20։00-ի սահմաններում իր ավտոմեքենայով տանից դուրս է եկել և մինչև այժմ նրա գտնվելու վայրի վերաբերյալ որևէ տեղեկություն թե ինքը, թե հարազատները չունեն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Ալիկ Հակոբյանի, ոստիկանության Աշտարակի բաժնի պետ Սերգեյ Մարտիրոսյանի գլխավորությամբ ոստիկանության քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները մի քանի ժամ շարունակ որոնվող տղայի հարազատների հետ փնտրողական աշխատանքներ են կատարել ու ժամը 19։00-ին Աշտարակ քաղաքում գտնվող նրան պատկանող ավտոտնակի մեջ հայտնաբերել են «Hyundai» մակնիշի ավտոմեքենան ու վարորդի նստատեղին, նստած վիճակում հայտնաբերել են նրա դին։

Ահազանգով ժամանել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Կարեն Գրիգորյանի, վարչության պետի տեղակալ Ստեփան Սիմոնյանի և ավագ քննիչ Երոյանի գլխավորությամբ։

Տեղում աշխատել են նաև ավագ փորձաքրեագետը։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Դեպքի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն՝ պարզելու համար մահվան հանգամանքները։

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ամենից շատ դիտված

23:49 Հիմա ամենաշատը պապայիս գրկի կարիքն եմ զգում. Գագիկ Ծառուկյանի դստեր գրառումը
20:32 Ցեմենտն աննախադեպ թանկացել է. քաոս կամ թանկացումներ. ինչ է սպասվում
23:22 Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարով ֆլեշմոբ է մեկնարկում
22:18 Ռուսաստանի նման երկրին հաղթել հնարավոր չէ, ուստի հաղթանակն անպայման մերն է լինելու. Պուտին
17:00 Չենք հավատում, որ խաղաղություն է լինելու, պատրաստ չենք
10:17 Արայիկի հարցին հարցով պատասխանենք. «Ո՞նց կարող է Փաշինյանը մնալ Հայաստանի վարչապետ...». Կարեն Հեքիմյան
09:00 ՔՊ֊ական պատգամավորին 150.2 միլիոն դրամ «գցել են», բայց այդ փողը հայտարարագրում չի երևում
20:40 Ընդդիմությունը ԵԽԽՎ զեկույցից գոհ լինելու կամ այն իշխանությունների դեմ օգտագործելու շատ հիմնավոր պատճառներ չունի․ Արփինե Հովհաննիսյան
13:30 Ո՛չ լուսավորություն կա, ո՛չ սեղան-աթոռ․ ինչ պայմաններում է պահվում Ռոբերտ Քոչարյանը
20:24 Օկուպացված Շուշիում ականի վրա ադրբեջանցի է պայթել