Ներքին Միտք 9 ամիս առաջ - 20:05 19-08-2025

Արցախը հնարավոր չէ ուրանալ, վաճառել. Արցախը հայի հայրենիքն է, այդ էջը չի փակվելու, քանի դեռ կա հայ ժողովուրդ

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը գրում է․

«Ադրբեջանը իր օրենսդրական թատրոնը վերածել է հայերի դեմ ահաբեկչական գործիքի։ Նրանք, ում բռնի կերպով գերեվարել են, հիմա կանգնեցնում են իրենց դատարանների առաջ՝ իբր «օրենք խախտելու» մեղադրանքով։ Իսկ նույն այդ «օրենքներով» սեփական գույք ունեցած հազարավոր հայերին զրկում են իրենց հողից, տներից, ունեցվածքից։ Այսինքն՝ մի ձեռքով պատանդների դատ են սարքում, մյուս ձեռքով գողանում են հայի տունն ու հողը։ Սա ոչ թե օրենք է, այլ կազմակերպված հանցագործություն՝ պետական կնիքով։

Բայց ամենամեծ աղետը ոչ թե այնտեղ է, այլ հենց այստեղ՝ Երևանում։ Հայաստանի ղեկավարը բարձրաձայն ասում է՝ «Արցախցիները ետ չպետք է գնան»։ Ինչպե՞ս կարելի է նման բան ասել։ Եթե մեր ժողովուրդը չի վերադառնում իր տուն, իր հող, իր գերեզման, ուրեմն ի՞նչ է դա նշանակում․ դա նշանակում է, որ Հայաստանը պետական մակարդակով ուրանում է Արցախը, իր պատմական հողը, իր ժողովրդի իրավունքը։

Այսօր դավաճան իշխանությունը փորձում է ոչ միայն լռել ադրբեջանական ոճրագործությունների վրա, այլև արդարացնել դրանք՝ ներսից քայքայելով ազգային դիմադրությունը։

Ադրբեջանը գողանում է մեր գույքը, իսկ Երևանը լռում է։

Ադրբեջանը պատանդ է վերցնում մեր քաղաքացիներին, իսկ Երևանը ձևացնում է, թե «սովորական դատական պրոցես է»։

Ադրբեջանը հայտարարում է, թե Արցախում հայը տեղ չունի, իսկ Հայաստանի ղեկավարը կրկնում է նույնը՝ իր բերանով։

Սա այլևս քաղաքական սխալ չէ, սա ազգային դավաճանություն է։ Սա Արցախի լիակատար ուրացումն է։ Երբ ղեկավարն ասում է՝ «չպետք է վերադառնան», նա խոսում է ոչ թե ադրբեջանական շահերից դուրս, այլ հենց դրանց սպասարկումով։

Պատմությունը շատ անգամ է տեսել դավաճան առաջնորդների վերջը։ Նրանց անունները հիշվում են ոչ թե որպես քաղաքական գործիչների, այլ որպես դավաճանների։ Եվ այսօր Հայաստանում մենք ապրում ենք հենց այդ դառը փուլը, երբ դավաճանը պետական դրոշի տակ փորձում է փակել Արցախ կոչվող էջը։ Բայց այդ էջը չի փակվելու, քանի դեռ կա հայ ժողովուրդ, քանի դեռ կա արդարության պահանջ։

Արցախը հնարավոր չէ ուրանալ։ Արցախը հնարավոր չէ վաճառել։ Արցախը հնարավոր չէ պատանդ վերցնել։ Արցախը հայի հայրենիքն է, և այս կեղծ «օրենքները» վաղ թե ուշ կփոշիանան, իսկ դավաճանությունը կստանա իր արժանի պատիժն ու գնահատականը»։

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան