Ներքին 5 տարի առաջ - 22:42 11-06-2021

Նիկոլը պլանավորում է հայի արյունը թափել հայի ձեռքով. Միքայել Մինասյան

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը տելեգրամյան իր ալիքում գրառում է կատարել՝ նշելով, որ Փաշինյանը 2008-ին իր քաղաքական կարիերայի հենց սկզբից հասարակությանն ուղղորդել է դեպի քաղաքացիական պատերազմ։

«Նիկոլը, 2008-ին իր քաղաքական կարիերայի հենց սկզբից, հասարակությանն ուղղորդեց դեպի քաղաքացիական պատերազմ։ Գավառական ֆյուրերի համար իր կամքը տարակարծիք մարդկանց պարտադրելու միակ գործիքը քաղաքացիական պատերազմն է, ընդդիմախոսների ազատությունը ոտնահարելը, Մոլոտովի կոկտեյլով իր ճշմարտացիությունը ապացուցելը։

Մարկ Թուլիուս Ցիցերոնն իր նամակներից մեկում գրել է, որ բոլոր չարիքների գագաթնակետը քաղաքացիական պատերազմի հաղթանակն է: Կից ներկայացված տեսանյութը պատմում է, թե ինչպես է Նիկոլը մեթոդաբանորեն և նպատակաուղղված հասարակությանը տանում բախումների։ Նրա համար բավարար չեն կորոնավիրուսի զոհերը, բավարար չեն պատերազմում զոհվածները: Բացարձակ չարիքի իր ձգտման մեջ նա նախատեսում է հայի ձեռքով հայի արյուն թափել։ Նրա վերջին հույսը բռնությունն է, քաղաքացիական պատերազմի հանդեպ մեր վախը և մեր անկազմակերպվածությունը։

Նպատակիդ չես հասնի»,- գրել է Մինասյանը։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց