Ներքին Տեսանյութ 11 ամիս առաջ - 13:25 20-08-2025

Ալավերդու ԲԿ-ի շուրջ կրքերը չեն հանդարտվում. ինչո՞ւ է ուշանում շտապօգնությունը

Վերջերս համացանցը ողողված է Ալավերդու ԲԿ-ի վերաբերյալ բողոքներով ու բացասական մեկնաբանություններով: Հատկապես վերջին շրջանում Ալավերդու շտապօգնության ծառայության վատ աշխատանքի վերաբերյալ են ահազանգերը, ինչին անդրադարձան նաև մի քանի լրատվամիջոցներ:

Քաղաքացիների պնդմամբ, շտապօգնության մեքենայի ուշ ժամանման հետևանքով, վերջին մեկ ամսվա ընթացքում գրանցվել են մահեր: Ըստ տուժող քաղաքացիների հարազատների, շտապօգնության մեքենաները հիվանդին են հասնում ուշոցումով և առանց բժշկի:

Ալավերդու բժշկական կենտրոնի աշխատանքից դժգոհ քաղաքացիներից է Լիլյա Միկիչյանը: Վերջինս պնդում է, որ պատճառը Ալավերդու բժշկական կենտրոնի տնօրեն Լորա Սարգսյանի վատ կառավարման արդյունքն է: Քաղաքացու խոսքով՝ նախորդ տնօրեն Ստեփան Մոսինյանի ղեկավարման ժամանակ նախատեսված էր 2024 թվականի վերջից կենտրոնը կունենա դիալիզի ծառայություն, որի բացակայությունը լուրջ խնդիրներ է ստեղծում հիվանդների համար:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու