Մամուլ 4 տարի առաջ - 07:40 22-03-2022

ԵՊՀ-ում կրքերը չեն հանդարտվում. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է․

«Փաստ» թերթի տեղեկություններով, ԵՊՀ-ում, ինչպես ասում են, կրքերը չեն հանդարտվում, ընդհակառակը, գնալով ավելի ու ավելի են մեծանում դժգոհությունները բուհի ղեկավարությունից, ավելի ստույգ՝ ռեկտորից: Ի մասնավորի, մեր աղբյուրների փոխանցմամբ, վերջին մեկ ամսվա ընթացքում ԵՊՀում լուրջ կրճատումներ են տեղի ունենում, նախատեսվում են նաև նորերը. ԵՊՀ նոր ղեկավարությունը որոշել է ամբիոնների միավորումներ իրականացնել, ինչի հետևանքով մի շարք փորձառու դասախոսներ, այդ թվում՝ գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, ուղղակի դուրս են մնում համալսարանից, քանի որ դասաժամերի խնդիր կա։

Մեր տեղեկություններով, միավորված ամբիոնների վարիչ են հիմնականում «նշանակվում» այնպիսի անձինք, ովքեր կա՛մ ընդգծված իշխանամետ են, կա՛մ գոնե քաղաքականապես ակտիվ չեն և իշխանության, ավելի ստույգ՝ Նիկոլ Փաշինյանի դեմ երբեք որևէ խոսք չեն ասել։ Ավելին, համալսարանականների խոսքով, ԵՊՀ ղեկավարությունը դիմել է նաև որոշակի խորամանկության. որոշ երիտասարդ դոցենտների և ակտիվ դասախոսների, որոնք ընդդիմադիր հայացքներ ունեն, փորձել են սիրաշահել և տարբեր վարչական աշխատանքներ առաջարկել, ինչը, սակայն, կտրականապես մերժվել է։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը