ՔԿ նախագահի նախկին մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Պուտինին հաջողվեց կրկին գնդակը սահուն տեղափոխել ԱՄՆ-Ուկրաինա, ԱՄՆ-Եվրոպա հարթություն` միաժամանակ ստանալով այդ ընթացքում դաժան պատերազմը շարունակելու «լեգիտիմ» իրավունք։
Այսպիսով՝ Ալյասկայի գագաթնաժողովը ցույց տվեց, որ Մոսկվան շարունակում է օգտագործել ցանկացած հնարավորություն՝ միջազգային մեկուսացումը հաղթահարելու համար, իսկ Վաշինգտոնը պատրաստ է անգամ տպավորիչ ձևով ներկայացնել բանակցային ձախողումը որպես սեփական հաջողություն»։