Հնդկաստանը ողջունում է Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը Ալյասկայում:
Այս մասին հայտարարել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Ռանդհիր Ջայսվալը։
«Հնդկաստանը ողջունում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև Ալյասկայում կայացած հանդիպումը։ Խաղաղության ձգտելու գործում նրանց առաջնորդությունը արժանի է բարձր գնահատանքի»,- ասել է բարձրաստիճան դիվանագետը։