Ուղիղ եթեր
Ներքին Խոսք 9 ամիս առաջ - 22:13 15-08-2025

Տավուշի մարզի Դեբեդի առափնյա գյուղերի ֆերմերներն ահազանգում են

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ահազանգ

ՀՀ Տավուշի մարզի Դեբեդի առափնյա գյուղերի ֆերմերներն ահազանգում են․ արդեն երրորդ օրն է, ինչ իրենց այգիները, որոգման արդյունքում, աղտոտվում են, և իրենք վնասներ են կրում, որոնք որևէ ձև Հայաստանում չեն հաշվարկվում։ Նկարներից ակնհայտ է, որ Դեբեդի ջրերին խառնված են հանքարդյունաբերական թափոններ։

Այս տարի առաջին անգամ է ահազանգը։

Ո՞վ է պատասխան տալու մարդկանց կրած վնասների համար։

Կանխարգելիչ միջոցառումներ են անհրաժեշտ։

Մեր գյուղացին, մեր ֆերմերը մեղք է։

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն
»

Ամենից շատ դիտված