Ներքին Խոսք 1 տարի առաջ - 20:51 13-08-2025

Խաղաղության համաձայնագրի տեքստը ծնվել է պարտված կողմի համար ծանր ու անբարենպաստ պայմաններում

ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանի գրառումը․

«Խաղաղության համաձայնագրի հրապարակված և ԱՄՆ-ում նախաստորագրված տեքստը ծնվել է պարտված կողմի համար ծանր ու անբարենպաստ պայմաններում։ Ցավալիորեն տրամաբանական է, որ Ադրբեջանն է այս գործընթացի գլխավոր շահառուն։

Դա Ադրբեջանի ձեռքին կա՛մ կլինի փոքրիկ ականների լայն ցանց՝ մեզ անկյուն քշված, բուտաֆորիկ պետություն դարձնելով, կա՛մ կպայթեցվի միաժամանակ՝ մեզ կրկին անգամ գոյաբանական Սարդարապատի առջև կանգնեցնելով։

Բայց նույնիսկ այս դժվարին իրողության մեջ կա մի բան, որ պարտավոր ենք չանտեսել – մեզ տրվել է ԺԱՄԱՆԱԿ, գուցեև՝ կարճատև, որը մենք պարտավոր ենք վերածել ռազմավարական վերափոխման շրջանի։ Եվ մեր մտքի ու ոգու վերադասավորման, դրանք վերջապես պետական ազգին վայել ռելսերի վրա տեղափոխելու հրամայականի առջև ենք։

Շատ արագ մեր ամբողջ էներգիան պետք է զորահավաքի ենթարկել՝ շահած ժամանակն օգտագործելով՝

1. Վերջապես ընդունելու համար, որ Հայաստանը ևս իրավունք ունի մշտական բարեկամենրի և թշնամիների փոխարեն ունենալ մշտական շահեր. Հայաստանն ունի միայն երկու մշտական դաշնակից՝ Հայ մարդու Միտքն ու ժամանակակից տեխնոլոգիաները։

2. Նոր սերնդի բանակի կառուցման համար, որտեղ առաջնայինը կլինեն՝
ա) հավատքը Հայաստանի պետության հավիտենականության հանդեպ,
բ) գերարդիական և հնարավորինս սեփական տեխնոլոգիաներով վերափոխումը՝ դրանք արդյունաբերական համակարգված հիմքի վրա դնելով։

3. Հոգևոր և մտավոր պաշարի արդյունավետ օգտագործմամբ՝ կանխարգելիչ և զսպող տարածաշրջանային ուժային կենտրոն դառնալու համար։

Մեր առջև բացված այս կարճատև պատուհանը կա՛մ կփակվի մեր թուլության պատճառով, կա՛մ կդառնա մեր հզորացման ցատկահարթակ։ Այժմ վերափոխվելու, քաղաքական կամքի, միասնական ռազմավարության և գործողությունների ժամանակն է։
Աստված պահպանվածին է պահպանում»։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան