Մամուլ 1 տարի առաջ - 08:57 12-08-2025

Արայիկ Հարությունյանի կադրը խոշոր գումարներ է հափշտակել. Հրապարակ

Երեկ հայտնի դարձավ, որ ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է։ «2024 թվականի նոյեմբերի 11-ից 2025 թվականի ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, օգտագործելով իր իշխանական լիազորությունները եւ դրանցով պայմանավորված ազդեցությունը, նույն տեսչական մարմնի պահեստապետի եւ մի շարք այլ աշխատակիցների օժանդակությամբ հափշտակել է իրեն վստահված՝ ՀՀ պետական միջոցների հաշվին ձեռք բերված եւ տեսչական մարմնի կարիքների համար նախատեսված վառելանյութերի կտրոնները, ինչպես նաեւ՝ վերը նշված աշխատակիցների անվամբ սահմանվածից անհամեմատ ավել չափով անհիմն ելքագրված պարգեւավճարները»,- հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից: Ըստ պաշտոնական տվյալի՝ նախաքննությամբ պարզվել է, որ տեսչական մարմնի պահեստապետը ՍԱՏՄ ղեկավարից ստացել եւ վաճառել է ընդհանուր 15․300 լիտր բենզինի եւ 1․000 լիտր դիզելային վառելիքի կտրոններ, որի արդյունքում առաջացած 7․844․000 ՀՀ դրամ գումարն անձամբ փոխանցել է ՍԱՏՄ ղեկավարին։ Բացի այդ, վերջինս հափշտակել է նաեւ տեսչական մարմնի հաշվեկշռում հաշվառված եւ իրեն վստահված 2․926․080 ՀՀ դրամ արժողության 6․096 լիտր ավտոբենզինի կտրոնները: Արդյունքում հափշտակվել է ընդհանուր 10․770․080 ՀՀ դրամի 21.396 լիտր բենզինի եւ 1․000 լիտր դիզելային վառելիքի կտրոններ: Հիշեցնենք․ Դանիելյանը վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի մտերիմն է, հենց նրա լոբբինգով էր նշանակվել այդ պաշտոնում, սակայն ընդամենը մի քանի ամիս պաշտոնավարեց եւ կալանավորվեց մայիսի 6-ին: Թեեւ կալանավորումից շաբաթներ անց խափանման միջոց կալանքը փոխել են տնային կալանքով։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը

Ձեզ գուցե հետաքրքրի