Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանի գրառումը․
«Մեր հսկա ծառերը «հնձեցիք», որ էս ցախավել-խաղալիքները տնկեք ու «գերժամանակակից» ոռոգմամբ օրինակելի կանաչապատում անե՞ք։
Ու էլի բանվորը գիշեր ու ցերեկ, ծանր խողովակը քաշ տալով՝ պետք է ջրի՞…
Թեղիները բոլորիս անվճար ծառայում էին, էս 100.000-155.000 դրամով առած տնկիների վրա էս ինչքա՞ն ռեսուրս եք ծախսում և ինչի՞ դիմաց, այ դարի կանաչապատողներ…»։