Ուղիղ եթեր
Ներքին Մշակույթ 9 ամիս առաջ - 17:11 10-08-2025

Օպերային թատրոնն իր նոր թատերաշրջանի մեկնարկը կտա Ստեփանավանում

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է․


«Մարզերում մշակութային կյանքի աշխուժացումը մեր կարևոր անելիքներից է։

Օպերային թատրոնը իր նոր թատերաշրջանի մեկնարկը կտա Ստեփանավանում, օգոստոսի 28-ին և 29-ին։

Սոս Սարգսյանի անվան մշակույթի պալատի բակում կներկայացվեն Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» բալետը և Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան։

Հուսով եմ՝ մեր բազմաթիվ քաղաքացիներ կօգտվեն այս հնարավորությունից և ներկա կլինեն ներկայացումներին»։