Ուղիղ եթեր
Ներքին Խոսք 9 ամիս առաջ - 16:35 10-08-2025

Ես էլ եմ քննադատել նախկինների թերությունները, բայց նաև ողջունել եմ ձեռքբերումները

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի գրառումը․

«Ինչքա՞ն կարելի է ատել սեփական պետությունն ու ժողովրդին, որպեսզի ունակ լինես քննադատել ցանկացած՝ բառի բուն իմաստով ցանկացած ձեռքբերում, և հատկապես դրանցից նշանակալիցները։

Ես էլ եմ եղել ընդդիմություն նախորդ իշխանություններին և քննադատել եմ նրանց սխալներն ու թերությունները, բայց նաև նկատել և ողջունել եմ ձեռքբերումները։

Վերջին օրերի իրադարձությունների ֆոնին ուզում եմ հիշել Սերժ Սարգսյանի ֆուտբոլային դիվանագիտությունը և հայ-թուրքական արձանագրությունները, որոնք, թեև ի վերջո ձախողվեցին, բայց կոնկրետ ինձ հույս էին տվել, որ հայ-թուրքական հարաբերությունները կարող են կարգավորվել։ Եվ ես միայն ողջունել եմ այդ գործընթացը. եթե ինչ-որ կերպ կարողանայի օգնել, ապա կօգնեի, որպեսզի այն հաջողություն ունենար։

Իսկ այսօրվա ընդդիմությունը, որոնց մեծ մասը նույն մարդիկ են և նրանց արբանյակները, ատելությամբ լցված սեփական երկրի և ժողովրդի նկատմամբ, տեղեկատվական գրոհներով, լկտի ստերով և մանիպուլյացիաներով անխնա քննադատում են մի գործընթաց, որը խաղաղություն և բարեկեցություն է բերելու մեզ բոլորիս։

Այդ ատելությունը նրանց ներսից խժռում է, բայց նրանք դա էլ չեն հասկանում»։

Ամենից շատ դիտված

17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
20:38 ԿԸՀ-ն ամփոփում է ընտրությունների արդյունքները. ՈւՂԻՂ
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
23:43 Իրավիճակը ՔՊ շտաբի մոտ. նախնական տվյալներով՝ Փաշինյանի ուժը հաղթում է. ՈւՂԻՂ
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
19:16 30.000 արցախցի զրկվել է իրենց ընտրական իրավունքից. Ռոման Երիցյան
16:43 Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում. կա 4 զոհ․ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է
13:52 Փաշինյանի հաղթանակի դեպքում գիտակցությունը, պետությունը, ժողովուրդը պարտվում է. Ռոբերտ Քոչարյան
22:40 Երևանում տեղի է ունեցել «ռազբորկա», հնչել են կրակոցներ. բժիշկները պայքարում են 30-ամյա տղամարդու կյանքի համար