Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանի գրառումը․
«Միգուցե Նուբարաշենի աղբավա՞յրն էլ արտոնյալ պայմաններով, 99 տարով ինչ-որ պետության հանձնեք։
Բնակչությունը տարիներ թույն է շնչում, իսկ պերբյուջեից շռայլորեն միլիարդավոր դոլարներ ծախսվում են աստղերի համերգների, բալետի և փառատոնների վրա… Ձեր հիվանդը մահամերձ է, արթնացեք, սկսեք գործ անել, պոպուլիզմի ժամանակ չկա։
Իսկ որ անխոչընդոտ խեղդամահ լինենք, հարյուրավոր սաղարթախիտ ծառեր հնձվեցին և միլիարդների անիմաստ խաղալիքներ տնկվեցին…
Թե բա գեղազարդ չէր թեղին…»։