Ուղիղ եթեր
Ներքին 9 ամիս առաջ - 14:01 09-08-2025

Դժվար է պատկերացնել ավելի բարենպաստ լուծում. Հայկ Մարությանի կուսակցության հայտարարությունը

Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորած «Նոր Ուժ» ռեֆորմիստների կուսակցությունը հայտարարություն է տարածել Վաշինգթոնի գագաթնաժողովի արդյունքների վերաբերյալ։

«Վերջին առնվազն վեց տարիներին գործող իշխանությունների վարած հեղհեղուկ արտաքին քաղաքականությունը բազում աղետներ է բերել մեր ժողովրդին՝ տրամագծորեն փոխելով Հայաստանի դիրքը տարածաշրջանում։ Ավելորդ է ասել, որ 2020-ի օգոստոսին Հայաստանը հակամարտությունը կառավարելու և երկարաժամկետ, արժանապատիվ ու ապահով լուծման տանելու անհամեմատ ավելի մեծ հնարավորություններ ուներ, քան 2025-ի օգոստոսին։

Այսքանով հանդերձ, նախորդ գիշեր Վաշինգթոնում կայացած ԱՄՆ-ի, Հայաստանի, և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման արդյունքները պետք է գնահատել իրատեսական դիրքերից՝ առանց ավելորդ վախճանաբանության ու առանց ավելորդ ոգեւորության։

Կարեւոր է գիտակցել, որ տվյալ պահին դժվար կլիներ պատկերացնել մեզ համար ավելի բարենպաստ լուծում, քան այն, ինչ ձեռք բերվեց արևմտյան գործընկերների մասնակցության շնորհիվ։ Առնվազն միջնաժամկետ հեռանկարում այն մեզ նոր պատերազմից խուսափելու և տնտեսական զարգացման հնարավորություն է տալիս։ Շեշտենք՝ հնարավորություն, բայց ոչ երաշխիք։ Նախաստորագրված համաձայնագիրն Ադրբեջանի հետ, ինչպես նաև՝ ԱՄՆ հետ ստորագրված փաստաթղթերը դրական արդյունք կարող են ապահովել բացառապես այն դեպքում, երբ պետությունը հաշվարկված ու հետևողական քաղաքականություն վարի՝ դուրս գալով անցած տարիների վայրիվերումների շրջապտույտից։ Անհրաժեշտ է հարթ և կանխատեսելի հարաբերություններ պահել տարածաշրջանային բոլոր գործընկերների հետ, իսկ ներքին քաղաքականության մեջ՝ վերադառնալ դեմոկրատական զարգացման ուղի՝ բացառելով քաղաքական հետապնդումներն ու ազատ խոսքի դեմ ոտնձգությունները։

«Նոր Ուժ» ռեֆորմիստների կուսակցությունը Հայաստանի քաղաքական գործընթացներին ակտիվ մասնակցությամբ իր ավանդը կներդնի՝ հանուն Հայաստանի պետականության ամրապնդման, դեմոկրատական զարգացման և ժողովրդի բարեկեցության»,– ասվում է հայտարարության մեջ։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
18:51 Փաշինյանի աջակիցները լինում են նաև ռուսական համարանիշներով
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
18:37 Պապ թագավորը հայրենիք է պահել, իսկ դու՝ հանձնել. Շարմազանովը՝ Փաշինյանին