Ներքին 2 տարի առաջ - 15:34 29-03-2024

Դժվար է պատկերացնել, որ երկրի ղեկավարը քամահրանքով է վերաբերվում իր երկրին. Կարինե Նալչաջյան

Քաղաքական, աղմկահարույց իրադարձությունները, առաջնորդների տագնապալի հայտարարությունները ծանր հետք են թողնում մարդկանց ապրումների և հոգեբանության վրա։ Հոգեբանների գնահատմամբ՝ Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանի քարտեզի մակետի օգտագործումը կարծրատիպային ազդեցություն է թողնում մարդկանց ինքնագնահատականի վրա։

Oragir.News-ի հետ զրույցում հոգեբան Կարինե Նալչաջյանն անդրադաձավ Նիկոլ Փաշինյանի կողմից սիմվոլների օգտագործմանն ու դրանց թողած բացասական տպավորություններին․

«Նիկոլ Փաշինյանը վերցրել է թուլացած քարտեզի նման մի բան և ձեռքում թափահարում է։ Դա ես ընկալում եմ որպես սիմվոլիկ ժեստ, որը նշանակում է «իմ ձեռքում է, ինչ կուզեմ կանեմ»։ Այս սիմվոլիկ ձևով ցույց է տալիս, որ Հայաստանը թուլացած է։ Ժեստը թողնում է տրագիկոմիկական տպավորություն։

Մարդիկ սրանից ընկճվում են։ Եվ դժվար է պատկերացնել մի երկրի ղեկավար, որն իր պետության, երկրի, քարտեզի ու տարածքի նկատմամբ ունենա այսպիսի քամահրական վերաբերմունք։ Սա մարդկանց թուլացնելու ու հոգեբանական զոհ դարձնելու հերթական քայլն է։ Մարդիկ տեսնում են, որ այս մարդն իր ամբողջ կասկածելի կերպարով, ըստ էության, որոշում է Հայաստանի, ու մեր բոլորի ճակատագիրը։

Ես համարում եմ, որ սա մարդկանց ու երկիրը ստորացնելու սիմվոլիկ ժեստ է»։

Այս ամենին Կարինե Նալչաջյանը հավելեց․

«Ես ևս մեկ անգամ ուզում եմ շեշտել, որ արդեն 6-րդ տարին լրանում է, ինչ մեր երկիրը շատ ծանր վիճակում է։ Այն, ինչ տեղի է ունենում՝ շատ լուրջ է։ Եվ մենք պետք է կարողանանք, ճշգրիտ միջոցներ օգտագործելով, մեզ փորձանքից ազատել, քանի-որ Հայաստանն օրեցօր հայտնվում է ծանրագույն իրավիճակում»։

Ավելի վաղ հոգեբան Նալչաջյանը ԶԼՄ-ներից մեկին տված հարցազրույցում նույնպես նշել էր, որ Նիկոլ Փաշինյանի կողմից ՀՀ մակետի թափահարումը սիմվոլիկ նշանակություն ունի, տպավորություն է թողնում, որ որոշումներն իր ձեռքում են։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
14:37 Հուսախաբված դուրս եկան. դաշնակցականը` խուզարկությունների վերաբերյալ
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից