Արտաքին 1 տարի առաջ - 12:50 09-08-2025

Գերմանիան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը ողջունել է Վաշինգտոնում ԱՄՆ-ի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև համատեղ հռչակագրի ստորագրումը և ընդգծել է, որ Բեռլինը պատրաստ է աջակցել Երևանին և Բաքվին կայուն խաղաղության հասնելու ճանապարհին։

«Հայաստանն ու Ադրբեջանը նոր գլուխ են բացում իրենց պատմության մեջ։ Այն փաստը, որ երկու կողմերն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ Վաշինգտոնում նախաստորագրել են խաղաղության համաձայնագիրը, հույսի աղբյուր է Հայաստանում և Ադրբեջանում շատ մարդկանց համար, որոնց թիկունքում հակամարտության, տեղահանությունների և տառապանքների երկարատև պատմությունն է։ Այս օրը ցույց է տալիս երկու կառավարությունների պատրաստակամությունը՝ բարդ հարցերը լուծել բանակցությունների միջոցով և գնալ ոչ հեշտ փոխզիջումների»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասել է Գերմանիայի ԱԳ նախարարը։

Նա հավելել է, որ այս պահին չափազանց կարևոր է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը որքան հնարավոր է շուտ ստորագրվի և վավերացվի երկու կառավարությունների կողմից։ «Գերմանիան պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին դեպի կայուն խաղաղություն գնալու նրանց ճանապարհին»,- ասել է Վադեֆուլը։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան