Ուղիղ եթեր
Ներքին Խոսք 9 ամիս առաջ - 23:15 08-08-2025

Պատերազմ այլևս չի լինելու․ Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գրառում է արել սոցցանցում․

«Պատերազմ այլևս չի լինելու:

Մեր երեխաներն այլևս չեն զոհվելու:

Միջանցք չի լինելու, ճանապարհներն են բացվում: Տարածաշրջանի բոլոր ճանապարհները և սահմանները բացվելու են:

Մեր տնտեսությունը շնչելու է: Ամեն օր մեր պետությունն էլ ավելի անկախ և ինքնիշխան է լինելու:
Կեցցե ապագան, որն այսօր ենք կերտում, ապագա կա՜, կա ապագա։

Կեցցե խաղաղությունը, կեցցե այն իրական Հայաստանի Հանրապետությունը, որը մենք միշտ իրականում երազել ենք, որը հավետ է»:

Ամենից շատ դիտված