Մամուլ 1 տարի առաջ - 08:00 08-08-2025

Ինչ է այսօր սպասվում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում. դատարանի նախագահի վերջին օրը․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր՝ օգոստոսի 8-ին, լրանում է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Մխիթար Պապոյանի պաշտոնավարման ժամկետը, եւ վերջինս, ըստ օրենքի, հերթական անգամ չի կարող առաջադրվել դատարանի նախագահի պաշտոնում։ Ի՞նչ է սպասվում ՀՀ վերաքննիչ դատարանում, ո՞վ է դատարանի նախագահի հավանական թեկնածուն, որի մասին խոսակցությունները դատարանում ակտիվորեն քննարկվում են։ Ինչպես հայտնի է, Բարձրագույն դատական խորհուրդը պետք է ընտրի դատարանի նախագահի, եւ «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ այս օրերին ակտիվ քննարկվում է Վաչե Մարգարյանի անունը։ Դատական համակարգում հայտնի է, որ նա ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանի մտերիմ ընկերն է, ու չի բացառվում, որ ընկերությունը, քաղաքական կապերը հաղթեն, ու Մարգարյանն ընտրվի ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ։ Կարճ ասած՝ ՔՊ-ի «սրտի» քմահաճույքները կատարող դատավորը կդառնա դատարանի նախագահ, ու չի բացառվում, որ այսօր էլ ԲԴԽ-ն Մարգարյանին նշանակի այդ պաշտոնում։ Հետեւենք իրադարձություններին»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ