Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 19:25 06-08-2025

Խուզարկություններ՝ «Արմավիր» ՔԿՀ–ում. հացի մեջ թմրանյութ ու բջջային հեռախոսներ են թաքցրել

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ համատեղ, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկություններն այն մասին, որ հիմնարկ արդեն իսկ բերված սննդի մեջ ազատազրկված անձինք թաքցրել են արգելված իրեր, օգոստոսի 6-ին՝ ժամը 09։10-ի սահմաններում, իրականացրել են համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Այս մասին տեղեկացնում են ՔԿԾ-ից:

«Միջոցառումների շրջանակներում ծառայողները խուզարկության են ենթարկել հիմնարկի տեխնիկատնտեսական աշխատանքներում ներգրավված 4 դատապարտյալի և վերջիններիս կողմից ազատազրկված անձանց բաշխվող սնունդը։

Խուզարկության արդյունքում հացերի միջից հայտնաբերվել են 4 բջջային հեռախոս և սղոց-դանակ, իսկ մեկանգամյա օգտագործման տարայում լցված հարիսայի միջից ծառայողները հայտնաբերել են 2 սրվակ, որոնցում առկա են եղել ընդհանուր 7 մլ, թմրանյութի նմանվող, սպիտակ հեղուկ զանգված։

Շարունակելով միջոցառումները՝ ծառայողները խուզարկություններ են իրականացրել նաև տեխնիկական սպասարկման մասնաշենքի տարբեր հատվածներում։ Արդյունքում՝ սննդի բաշխման սենյակի պատի մեջ պատրաստված թաքստոցից, դատապարտյալների կացարանից, պահարանից, պարանից կախված լվացքի միջից հայտնաբերվել են 5 բջջային հեռախոս, 4 բաժանորդային քարտ, լիցքավորման սարք՝ իր լարով, ինտերնետ հասանելիությամբ թվային սարք և դանակ։

Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ»,- ասված է հաղորդագրությունում։

Ամենից շատ դիտված

18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
17:47 Երևանում բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը հայտնվել է մայթին,  կոտրել խմորեղենի արտադրամասի ապակիները
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց