Ներքին Միտք 1 տարի առաջ - 23:48 05-08-2025

Քաղցկեղի դեմ պայքարող ու մեկի կամքով «ահաբեկիչ» դարձած Աղվան Արշակյանին պարզապես խոշտանգում են

Էլինար Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կալանքով պատժում են, կալանքով՝ խոշտանգում, կալանքով՝ նվաստացնում

Սա է մեր իրականությունը, քաղցկեղի դեմ պայքարող ու մեկի կամքով «ահաբեկիչ» դարձած Աղվան Արշակյանին պարզապես խոշտանգում են: Սա էմոցիոնալ որակում չէ, սա իրավական գնահատական է:
Եվրոպական կոնվենցիան է այդպես սահմանում: Բայց դեպի Եվրոպա ձգտող համակարգը եվրոպական արժեքների մասին հիշում է, երբ խոսքն իր շահերի մասին է և ոչ հասարակ մարդու:

Սա շատ նման է Մարիո Բենեդետտիի դահիճի մտորումներին՝ Իհարկե, քեզ սովորեցրել են, որ նպատակը արդարացնում է միջոցները, բայց հենց նպատակի մասին է, որ ամենաքիչն ես ստիպված մտածել։ Քո գործը՝ միջոցներն են, և դրանք պետք է լինեն ուժեղ, անողորմ ու արդյունավետ։

Վաղն ահաբեկչության հորինած գործը քանդվելու է, անհիմն հետապնդվողները, այդ թվում՝ Աղվան Արշակյանը, արդարացվելու են, մնալու եք դուք և ձեր խիղճը, և ոչ նպատակը, ոչ էլ միջոցները արդարացում չեն ունենալու»:

Ամենից շատ դիտված

23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
00:00 Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց