Ներքին Միտք 1 տարի առաջ - 22:21 05-08-2025

Փոխնախարարը հպարտանում է նույն ամրանով, որը 1.5 ամիս առաջ դարձավ իրեղեն ապացույց «իբր ահաբեկչություն նախապատրաստելու» համար

Էկոնոմիկայի փոխնախարարը այսօր Ֆեյսբուքում հրապարակել է իր պատկերացմամբ «իրական Հայաստանում իրական հպարտության ճիշտ խորհրդանիշը»՝ մետաղյա ամրանների նմուշներ, որոնք արտադրվել են Քարակերտի նոր գործարանում։

Բայց այստեղ կա մի «բայց»։

Մոտ երկու ամիս առաջ, երբ ԱԱԾ-ն ու Քննչական կոմիտեն խուզարկություններ էին իրականացնում կամ Բագրատ Սրբազանի կեցավայրում (որը, ի դեպ, Սրբազան Հորը չէր պատկանում), կամ Սրբազան պայքարի աջակիցների բնակության վայրերում (ճշգրիտ չեմ հիշում՝ որ դեպքում), իրավապահները նմանատիպ ամրանների նմուշներ էին հայտնաբերել և դրանք որպես «ահաբեկչություն նախապատրաստելու» «իրեղեն ապացույց» կցել քրեական գործին որը նաև հրապարակված է համացանցում։

Այո՛, նույն ամրանը (арматура), միգուցե այլ գործարանում արտադրված, որով այսօր հպարտանում է փոխնախարարը, մեկ ու կես ամիս առաջ դարձավ իրեղեն ապացույց «իբր ահաբեկչություն նախապատրաստելու» շրջանակներում քրեական հետապնդման և մոտ երկու տասնյակ անձանց ձերբակալելու համար։

Հարց է առաջանում՝ ի՞նչ է փոխվել այս ընթացքում։
Ամրանն է փոխե՞լ իր քիմիական բաղադրությունը, թե՞ պարզապես՝ այս երկրում ամեն ինչ կախված է նրանից, թե այդ ամրանների նմուշները որտեղ է գտնվում։

Երկակի ստանդարտներ։

Նկարները փոխնախարարի և քննչական կոմիտեի ֆեյսբուքյան էջերից։

Արթուր Միքայելյան
Հասարակական գործիչ

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան