Ներքին 1 տարի առաջ - 17:58 18-12-2024

Ավինյանը հպարտանում է իբր իր կառուցած ֆուտբոլային 60 դաշտերով, որոնց տեղը չգիտի

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը դեկտեմբերի 10-ին՝ ֆուտբոլի միջազգային օրվա առիթով, ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ նշելով, որ այս տարի բոլոր վարչական շրջաններում կառուցել և վերանորոգել են շուրջ 60 ֆուտբոլի դաշտեր։

«Այս դաշտերը, իհարկե, առաջին հերթին ստեղծվել են մեր փոքրիկների, երիտասարդների և մեծերի համար՝ որպեսզի յուրաքանչյուր ոք՝ անկախ տարիքից, ունենա հնարավորություն խաղալու, մարզվելու և առողջ ապրելակերպը դարձնել մեր կյանքում ավելի տարածված։

Հույս ունեմ, որ այս դաշտերն ու նոր հնարավորությունները կդառնան այն վայրերը, որտեղ կհանդիպեն նոր ընկերներ, կձևավորվի մարզական մթնոլորտ, իսկ գուցե մի օր էլ այստեղ կծնվեն ապագա հայտնի ֆուտբոլիստներ»,- գրել էր Ավինյանը։

Oragir.News-ը դեկտեմբերի 11-ին գրավոր հարցում է ուղարկել Երևանի քաղաքապետարան՝ խնդրել, որպեսզի տրամադրեն 60 ֆուտբոլի դաշտերի տվյալները։

Մեր հարցումից 5 օր անց՝ դեկտեմբերի 16-ին, Երևանի քաղաքապետարանից պատասխանել են, որ մեր գրավոր հարցմանը պատասխանելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք:

«Տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասի 3-րդ կետի դրույթների համաձայն Ձեր հարցման պատասխանը կտրամադրվի 30-օրյա ժամկետում»,- հայտնել են քաղաքապետարանից։

Իհարկե քաղաքապետարանի տված պատասխանը օրենքի սահմաններում է, բայց առնվազն տարօրինակ է, երբ քաղաքապետը հստակ թիվ է նշում, բայց դրանց տվյալները ճշտելու համար 30-օրյա ժամկետ է պահանջվում։

Ստացվում է, որ քաղաքապետ Տիգրան Ավինյանը հպարտանում է 60 ֆուտբոլի դաշտ կառուցելով և վերանորոգելով, որոնց տեղը չգիտի։ Եթե տեղը չգիտեն, ինչո՞ւ են վստահ թիվ հնչեցնում։

Համենյան դեպս, տարօրինակ է այն հանգամանքը, որ առանց նման ցուցակի, Ավինյանը կարող էր օդում քիվ հնչեցնել։

Չի բացառվում, որ պատասխանը ստանալուց հետո պարզվի, որ խոսքը ոչ թե շուրջ 60, այլ ավելի քիչ ֆուտբոլի դաշտերի մասին է։

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու հեռացված անդամ Գրիգոր Երիցյանն Oragir.News-ի հետ զրույցում ասել էր, որ իշխանությունների հնչեցրած որևէ թիվ արժանահավատ չէ, քանի որ բոլոր հայտարարությունները հիմնված են կեղծիքի վրա։

«Ուրիշների արածը վերագրում են իրենց»,- ասել էր Երիցյանը։

Երևանի քաղաքապետարանից պատասխան ստանալուն պես՝ այն կհրապարակենք։

Նարեկ Խաչատրյան

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
14:37 Հուսախաբված դուրս եկան. դաշնակցականը` խուզարկությունների վերաբերյալ
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից