Արտաքին 1 տարի առաջ - 21:06 05-08-2025

Լիտվան ՆԱՏՕ-ին կոչ է արել երկրում տեղակայել հակաօդային պաշտպանության միջոցներ

Լիտվան դիմել է Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարությանը իր տարածքում անօդաչու թռչող սարքերի դեմ համակարգեր (ԱԹՍ) տեղակայելու խնդրանքով, լրագրողներին հայտնել է երկրի պաշտպանության նախարար Դովիլե Շակալիենեն։

«Մենք խնդրում ենք անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի լրացուցիչ հնարավորություններ, նույնիսկ եթե դրանք փորձարարական համակարգեր են։ Մենք պատրաստ ենք փորձարկել դրանք փոփոխվող հանգամանքներում»,- ասել է նա։

Այս խնդրանքով, ինչպես նշել է Շակալենեն, Լիտվայի պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունները համատեղ նամակով դիմել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեին։

Այս կոչի պատճառը հուլիսին տեղի ունեցած երկու միջադեպերն էին, երբ երկու անօդաչու թռչող սարքեր Բելառուսից թռան Լիտվայի տարածք։

Ամենից շատ դիտված

23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը
22:50 COP17-ին ընդառաջ Մաթևոսյանը հանդիպել է Տաջիկստանի բնապահպանության կոմիտեի ղեկավարին
22:30 Փաշինյանը մասնակցել է PROFAL-ի՝ 20 մլն դոլարի ներդրմամբ կառուցված ապակու մշակման գործարանի բացմանը
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար