Ներքին 1 տարի առաջ - 11:27 05-08-2025

22 ծառայող ազատվել է աշխատանքից․ ՆԳՆ Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության 2025 թ․ կիսամյակի արդյունքները

Ներքին գործերի նախարարության առաջնահերթությունների շարքում առանցքային է հանրային հաշվետվողականության ապահովումը։

Այս համատեքստում, նախարարությունն առանձնակի ուշադրություն է դարձնում ծառայողական քննությունների և ուսումնասիրությունների արդյունքների հանրային իրազեկմանը, ինչը կարևոր քայլ է կառույցի գործունեության թափանցիկության և հանրային վստահության ամրապնդման գործում։

2025 թվականի հաշվետու ժամանակահատվածում ՆԳՆ Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում կատարվել են 1209 ծառայողական քննություն և ուսումնասիրություն:

Նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների, ենթակա ծառայությունների՝ Ոստիկանության, Փրկարար ծառայության, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ծառայողների, քաղաքացիական ծառայողների և աշխատակիցների, ինչպես նաև ենթակա պետական ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողների նկատմամբ կիրառվել է 343 կարգապահական տույժ։

Մասնավորապես՝

Ոստիկանության ծառայողների և աշխատակիցների նկատմամբ կիրառվել է 308 կարգապահական տույժ, այդ թվում՝

191-ը՝ «նկատողություն»,
34-ը՝ «խիստ նկատողություն»,
59 աշխատակցի պաշտոնային դրույքաչափն իջեցվել է մինչև 3 ամիս ժամանակով,
2 ծառայողի կոչումն իջեցվել է մեկ աստիճանով,
22-ը ազատվել են ծառայությունից։

Միաժամանակ, ոստիկանության 22 ծառայող ազատվել է ոստիկանությունում ծառայությունից ոչ կարգապահական տույժի կարգով՝ «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ և 9.1-րդ կետերի, այն է՝ ոստիկանության ծառայողի նկատմամբ մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու, ինչպես նաև դիտավորյալ հանցանքի հատկանիշներ պարունակող արարքի առնչությամբ հարուցված քրեական հետապնդումը ոչ արդարացնող հիմքով դադարեցվելու հիմքերով։

Փրկարար ծառայության 13 ծառայողի նկատմամբ կիրառվել է «նկատողություն» 2-ի՝ «հիմնական աշխատավարձի իջեցում մինչև 20 տոկոսով», մեկի նկատմամբ՝ «ծառայության դադարեցում» կարգապահական տույժերը։

Միգրացիայի և քաղաքացիության ծառայության քաղաքացիական 2 ծառայողի նկատմամբ կիրառվել է «նախազգուշացում», 3-ի՝ «նկատողություն», մեկի նկատմամբ էլ՝ «խիստ նկատողություն» կարգապահական տույժերը։

ՆԳՆ կառուցվածքային ստորաբաժանումների քաղաքացիական մեկ ծառայողի նկատմամբ կիրառվել է «նախազգուշացում», 2-ի՝ «նկատողություն» կարգապահական տույժերը։

ՆԳՆ ենթակա պետական ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողներից 6-ի նկատմամբ կիրառվել է «նկատողություն», 4-ի՝ «խիստ նկատողություն» կարգապահական տույժերը։

Նշված ժամանակահատվածում ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության կողմից նախապատրաստվել և քննչական մարմիններ է ուղարկվել ծառայողական քննության 30 նյութ, որոնց առթիվ նախաձեռնվել է 22 քրեական վարույթ՝ 19-ը ոստիկանության ծառայողների, 1-ը՝ Փրկարար ծառայության, 1-ը՝ ՆԳՆ կառուցվածքային ստորաբաժանման, 1-ը՝ պետական ռեզերվների գրասենյակի ծառայողների և աշխատակիցների կողմից առերևույթ հանցագործություն կատարելու փաստերով։

Դրանք պարունակել են հանրային ծառայության շահերի, կառավարման կարգի, սեփականության ու տնտեսական գործունեության դեմ ուղղված և այլ բնույթի ենթադրյալ հանցանքների հատկանիշներ։

Անցած 6 ամսվա ընթացքում Ներքին գործերի նախարարությունում հրավիրվել է կարգապահական հանձնաժողովի 4 նիստ, որի ընթացքում քննարկվել են ոստիկանության 22 ծառայողի վերաբերյալ իրականացված ծառայողական քննությունների նյութերն ու եզրակացությունները:

Փաստական հանգամանքները վերլուծելուց հետո կարգապահական հանձնաժողովը որոշում է կայացրել միջնորդել ծառայողական քննությունը նշանակած պաշտոնատար անձին՝ ոստիկանության 22 ծառայողի ենթարկել կարգապահական պատասխանատվության՝ առաջարկելով կիրառել 13 ծառայողի նկատմամբ՝ «ոստիկանությունից ազատում», 7-ի նկատմամբ՝ «խիստ նկատողություն», իսկ 2 ծառայողի նկատմամբ «նկատողություն» կարգապահական տույժերը:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը