Ներքին 3 տարի առաջ - 17:28 28-07-2023

Ամփոփվել են Քրեակատարողական ծառայության 2023 թվականի առաջին կիսամյակի գործունեության արդյունքները

Հուլիսի 28-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Սերգեյ Ատոմյանի գլխավորությամբ։

Մասնակցել են ծառայության պետի տեղակալները, ծառայության կենտրոնական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներն ու քրեակատարողական հիմնարկների ղեկավար անձնակազմը:

Խորհրդակցության նպատակը Քրեակատարողական ծառայության կողմից 2023թ. առաջին կիսամյակի ընթացքում իրականացված աշխատանքների արդյունքների հաշվետվությունն էր, ինչպես նաև՝ 2022-2023թթ․ հաշվետու ժամանակահատվածում գրանցված ցուցանիշների համեմատական վերլուծությունը։

Ի թիվս կարևորություն ներկայացնող համակարգային այլ փոփոխությունների ու ձեռքբերումների՝ բանախոսները ներկայացրել են անձնակազմի կառավարման ոլորտում իրականացված աշխատանքները, անդրադարձել են Քրեակատարողական ծառայության հաստիքային միավորների համալրվածությանը, իրականացված ծառայողական քննություններին, օրենսդրական նախաձեռնություններին, ազատազրկված անձանց զբաղվածությանը, կրթությանն ու վերասոցիալականացմանն ուղղված միջոցառումներին, անազատության մեջ պահվող օտարերկրացիների իրավունքների և պարտականությունների իրազեկմանը, որի իրականացման համար թարգմանչական ծառայություններ մատուցող համապատասխան կազմակերպությունների հետ կնքվել են պայմանագրեր:

Հաշվետվությունում ներառված են եղել նաև հանձնուքների և դատապարտյալների երկարատև տեսակցությունների, տեսազանգերի քանակի վերաբերյալ տեղեկություններ:

Սերգեյ Ատոմյանը քրեակատարողական հիմնարկների ղեկավար անձնակազմի ուշադրությունը հրավիրել է հատկապես քրեական ենթամշակույթի դեմ պայքարի, արգելված իրերի, թմրանյութերի հայտնաբերման և առգրավման ուղղությամբ իրականացվող միջոցառումներն ավելի կատարելագործելու և արդյունավետ դարձնելու վրա՝ քրեակատարողական հիմնարկների պետերին հանձնարարելով ավելացնել չնախատեսված խուզարկությունների քանակը և լինել ավելի զգոն ու խստապահանջ:

Խորհրդակցության ավարտին Քրեակատարողական ծառայության պետը նշել է, որ մշտապես հետևողական են լինելու տրված բոլոր հանձնարարականների պատշաճ կատարմանը՝ ևս մեկ անգամ հանձնարարելով շարունակել կարգապահության բարձրացմանն ուղղված աշխատանքները, կիրառել առավել գործնական քայլեր և պահանջել բոլորից օրինապահություն ու աչալրջություն իրենց մասնագիտական գործունեությունը կատարելիս:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին