Ուղիղ եթեր
Ներքին Միտք 1 տարի առաջ - 23:36 04-08-2025

Երբ դիմացինդ որոշել է քեզ շարքից հանել, քո կողմից որևէ քծնանք, անգամ անվերապահ հանձնվելը չի փրկի. քաղաքագետ

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Օգոստոսի 4-ին՝ ժամը 13:10-ին, ադրբեջանական ահաբեկչական զինուժը կրակ է բացել Սյունիքում` Վերիշեն բնակավայրի մոտ՝ միջդիրքային ճանապարհների կառուցման աշխատանքներ կատարող էքսկավատորի ուղղությամբ։

Մինչ Հայաստանի ՊՆ-ն, որը նման է հեքիաթների հավատացող երեխայի, հաղորդում է, որ տուժածներ չկան և կոչ է անում Ադրբեջանին հետաքննել դեպքը, Ադրբեջանը հայտարարում է, որ նման բան գոյություն չունի, իրենք որևէ ուղղությամբ կրակ չեն բացել։

Ինչ խոսք, քպ-ականների համար շատ վստահելի գործընկերները հենց այսպես են լինում։

Իսկ խաղաղությո՞ւն... այն միակողմանի չի, և երբ դիմացինդ որոշել է քեզ սողացող գործողությունների միջոցով շարքից հանել, քո կողմից որևէ քծնանք, անգամ անվերապահ հանձնվելը չի փրկի։ Խաղաղությունը ձեռք է բերվում աշխատանքով` հասարակության մոբիլիզացիա գերագույն նպատակի շուրջ։ Եթե դու դա չես կարող անել, ուրեմն գտնում ես նրանց, ովքեր կարող են...

Էդա բանաձևը»:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:35 Արսեն Թորոսյանին վագր են նվիրել. Փաշինյանի օրոք պետական թերթերը փակվեցին. Մամուլ