Ուղիղ եթեր
Մամուլ 3 տարի առաջ - 08:58 04-03-2023

Սկանդալ և քծնանք. ինչպես անցավ նախագահի պաշտոնավարման մեկ տարին. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«2022 թվականի մարտի 3-ին 71 կողմ ձայներով Վահագն Խաչատուրյանն ընտրվեց Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում: Փաստորեն, երեկ լրացավ Վահագն Խաչատուրյանի՝ նախագահի պաշտոնում պաշտոնավարման 1 տարին, սակայն այս մեկ տարվա ընթացքում դժվար է անգամ մատների վրա հաշվել, թե ինչ հանրօգուտ աշխատանք է կատարել Վահագն Խաչատուրյանը:

Նրա պաշտոնավարման մեկնարկից հետո Հայաստանը կրկին դժվարություններ է ունեցել՝ սեպտեմբերյան ագրեսիա, Լաչինի միջանցքի փակում եւ այլն, սակայն այդ իրադարձությունների ժամանակ, որպես երկրի նախագահ, նրա աշխատանքի արդյունքը չի զգացվել: Միակ բանը, որով թերեւս կարող ենք հիշել Վահագն Խաչատուրյանի պաշտոնավարման մեկ տարին, սկանդալն էր, որում նա հայտնվեց նախորդ տարվա սեպտեմբերին:

Խոսքը դրվագի մասին է, երբ Խաչատուրյանը Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդի դագաղի մոտ լուսանկարվել էր, մի վայրում, որտեղ լուսանկարվելն արգելված է։ Հոդվածներում նշվում էր, որ նա ոչ միայն լուսանկարվել է, այլեւ բարձր շատախոսել է՝ առաջացնելով ներկաների զարմանքը։ Իհարկե, մյուս կարեւոր գործունեությունն էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանին քծնելու մեջ է:

Միայն այս տարվա փետրվարի 10-ին, երբ նրանք հանդիպել են, նախագահի լրատվության վարչության ուղարկած հայտարարության մեջ ութ անգամ Խաչատուրյանը շնորհակալություն էր հայտնում Փաշինյանին: Ահա թե ինչպես ենք ամփոփում Վահագն Խաչատուրյանի պաշտոնավարման մեկ տարին»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը