Ներքին 1 տարի առաջ - 13:08 04-08-2025

Օգոստոսի ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն առաջին տասնօրյակում. ջերմաչափի սյունը կհասնի +42-ի

Օգոստոսին Հայաստանը հիմնականում գտնվելու է հարավից ներթափանցող տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչի արդյունքում ամսական միջին ջերմաստիճանն ամբողջ ամսվա ընթացքում կանխատեսվել է կլիմայական նորմայից բարձր 2-3 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմայից պակաս, այսօր հայտարարեց Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

Օգոստոսի ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն առաջին տասնօրյակում։ Մայրաքաղաքում ջերմաչափի սյունը կհասնի +42 աստիճանի։

Սուրենյանը կոչ արեց ազգաբնակչությանը պահպանել հրդեհավտանգության կանոնները՝ անտառային հրդեհներից խուսափելու համար․ «Գետնին մի՛ գցեք այրված լուցկի կամ ծխախոտի մնացորդներ, մի՛ նետեք ապակյա տարաներ, որովհետև այն կատարում է ոսպնյակի դեր և ստեղծում հրդեհ, մի՛ թողեք տարածքում դյուրավառ նյութերով լցված տարաներ կամ դրանցով թրջված լաթեր։ Անտառային լանդշաֆտում մի՛ վառեք կրակ, իսկ եթե վառել եք, տարածքը լքելուց առաջ համոզված եղեք, որ այն ամբողջապես մարել է։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում