Ներքին 1 տարի առաջ - 23:35 01-08-2025

Թուրքը իր անասունները առանց խոչընդոտի մեր հողերում արածացնում է, իսկ մեզ ասում են, որ վարձավճարը սարքելու են 3 մլն դրամ․ անասնապահներ

Շիրակի մարզում անասնապահությամբ զբաղվողները զայրացած են։ Գյումրիից մոտ 8 կմ հեռու գտնվող, տարիներ առաջ Մեղրաշատ գյուղի հաշվեկշռում հաշվառված արոտավայրերում անհիշելի ժամանակներից են գյուղի բնակիչները անասնապահությամբ զբաղվում։ 6 ամիս սարերում են լինում ու այդ տարածքներում, որոնք վարձակալել են իրենց անասուններին են պահում։ Հայտնում է shamshyan.com-ը:

Հիմա պարզվում է, որ տարածքները տրվել են Արփի լիճ ազգային պարկին։ Շրջակա միջավայրի նախարարությունն էլ թանկացնում է վարձավճարները։

Այսինքն՝ գյուղացին հիմա պետք է 10 անգամ ավելի վճարի, քան նախկինում էր։ Գյուղացիները անօրինական չեն արածեցրել այսքան ժամանակ, պայմանագիր ունեն, որը դեռ 6 տարի ուժի մեջ է, մինչև 31 թվականը։ Բայց նույնիսկ դա հաշվի չի առնվել։ Նոր պայմանագիր կնքելու են կանչում։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում