Ներքին Խոսք 3 տարի առաջ - 12:38 13-04-2023

Թշնամին գյուղի հողերում է. Տեղում գարնանացանը մնացել է, գյուղացիները վախեցած են

Այս պահին հանգիստ է, մարդկանց տրամադրությունն էլ նորմալ է, իրանց աշխատանքով զբաղված են։ Այս մասին Oragir.News-ին հայտնեցին Տեղի համայնքապետարանից։

Համայնքապետարանի աշխատակից Արշալույս Ավետիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ կատարվածի ֆոնին համայնքի բնակիչները վախեցած են, հատկապես, կանայք և երեխաները։

«Բնականաբար, վախեցած են, հատկապես, կանայք և երեխաները»,- ասաց Ավետիսյանը և հավելեց, որ երեկ ծնողները պայմանավորվել և երեխաներին դպրոց և մանկապարտեզ չէին ուղարկել, իսկ այսօր արդեն դպրոցում դասերը բնականոն հունով շարունակվում է։

Հարցին, թե գյուղացիները սկսե՞լ են իրենց գյուղատնտեսական աշխատանքները՝ Ավետիսյանը պատասխանեց. «Դաշտեր դեռ չեն գնում, բնականաբար, չեն էլ կարող գնալ, նրանցից ով է հույս դրած»։

Հարցին, թե իսկ սահմանը մոտ է գյուղատնտեսական մշակովի հողերին՝ պատասխանեց․ «Այո, հենց հողերի մեջն են, մի մասը մշակված աշնանացան արած հողեր է, իսկ գարնանացան չեն էլ գնում՝ անեն, վախենում են»,- ասաց Ավետիսյանը և ավելացրեց, որ Տեղում, ոչ-ոք մտադիր չէ բնակավայրը լքել, ասում են՝ զենք տվեք, գնանք, կռվենք։

Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին թշնամին կրակ էր բացել Տեղ գյուղի ուղղությամբ, որի պատճառով մենք ունեցանք զոհեր և վիրավորներ։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում