Ներքին Միտք 1 տարի առաջ - 22:20 01-08-2025

Այն, ինչ կատարվեց Սամվել Կարապետյանի հետ, ֆանտաստիկ ապերախտություն է բարեգործի նկատմամբ. Ռոբերտ Քոչարյան

Այն, ինչ կատարվեց Սամվել Կարապետյանի հետ, ֆանտաստիկ ապերախտություն է բարեգործի և բարեգործության նկատմամբ, սա հարված է բարեգործությանը՝ որպես հանրային ինստիտուտի, սա հիմարության ծայրահեղ աստիճան է:

Այս մասին 5-րդ ալիքի հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանը:

«Սամվել Կարապետյանն այն մարդն է, որի արած բարեգործության ծավալները կարելի է համեմատել միայն Քըրք Քըրքորյանի արածի հետ: Նրա շնորհիվ ստեղծվել են հազարավոր աշխատատեղեր, մարդիկ իրենց ընտանիքները պահում են Սամվել Կարապետյանի ներդրումների շնորհիվ: Ներդրողին այս վիճակը գցել մի նախադասության համար խայտառակություն է, սա ուղղակի հաշվեհարդար է, գուցե նպատակն այն է, որ իրենց մարդկանց տեղավորեն «Տաշիր» ցանցերում և օգտագործեն որպես ընտրական ռեսուրս՝ քվեներ կորզելով»,- նշեց Քոչարյանը:

Նա վստահ է՝ իշխանությունները քանդելու են աշխատող համակարգը:

Ամենից շատ դիտված

19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
13:52 Որտե՞ղ ա գրած, որ Ադրբեջանը սահման ա բացելու. ընդամենը ՀՀ տարածք եք հանձնում Ադրբեջանին. սա ճակատագրական հարց ա. Էդգար Ղազարյան
12:40 Մաղթում եմ, որ բոլոր ծնողները զգան այս երանությունը. Վահան Քերոբյան
18:36 Հայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս
13:10 Երևանի Բուդաղյան փողոցի բնակիչները դիմում են ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին
13:20 Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի շրջակա միջավայրի հարցերով հանձնակատարին
15:10 Սրիկայություն է ասելը, թե Հոկտեմբերի 27-ը ձեռնտու էր Ռոբերտ Քոչարյանին. այդ օրն անձնական ողբերգություն էր. Լևոն Քոչարյան
12:10 Մենք մտադրություն չունեինք մնալ օկուպացված երկիր․ Ալիև
18:00 Հոկտեմբերի 27-ը կբացահայտվի, երբ ճշմարտությունը քննիչի Աստվածը դառնա